Բաքվում ընդդիմության հանրահավաքից հետո լրագրողներ են ձերբակալվել
Բաքվում ոստիկանությունը մի քանի լրագրողների է ձերբակալել, որոնք լուսաբանում էին ընդդիմության հանրահավաքը, հաղորդում է «Թուրանը»: Ձերբակալվածների մեջ է նաեւ «Թուրանի» թղթակիցը:Ձերբակալվել են նաեւ «Ազատություն» ռադիոկայանի թղթակիցներ Օրհան Ռուստամզադեն եւ Իսլամ Շիխալիեւը: Նրանք ուղիղ հեռարձակում էին իրականացնում ակցիայի վայրից:Ձերբակալվածների հեռախոսներն անջատված են:
