«Էջմիածնում պարեկային ժամ է»
Էջմիածնի նախկին քաղաքապետ Հրաչիկ Աբգարյանը, որը սատարում է քաղաքապետի թեկնածու Արթուր Թումանյանին, մեզ հետ զրույցում հայտնեց, որ ոստիկանությունը իրենց թաղամսում հսկողություն է իրականացնում: Նա պնդում է, որ Կարեն Գրիգորյանն ու իր թիմակիցները եկել են իրենց թաղամաս եւ 15-20 հոգով ծեծի ենթարկել Արթուր Թումանյանին եւ եղբորորդուն՝ Ստեփան Աբգարյանին: «Իմ եղբորորդին և Արթուր Թումանյանը այս պահին գտնվում են հիվանդանոցում, իսկ ոստիկանությունը մեր թաղամսում հսկողություն է իրականացնում»,- ասաց նա: Հրաչիկ Աբգարյանի հաղորդմամբ՝ Էջմիածնում պարեկային ժամ է:
