Լեռնային Ղարաբաղ. լարած ռումբ Կովկասո՞ւմ. Euronews-ի անդրադարձը

Euronews-ն անդրադարձել է ապրիլին ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով իրականացված ռազմական գործողություններին` հետադարձ հայացք գցելով ապրիլյան դեպքերին արդեն 5 ամիս անց:«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Euronews-ը զրուցել է երկու կողմերի ներկայացուցիչների հետ: «Լեռնային Ղարաբաղ. լարած ռումբ Կովկասո՞ւմ» վերտառությամբ հոդվածում ասվում է, որ ապրիլին ռազմական գործողությունների վերսկսումն արթնացրեց ավելի քան 20 տարի շարունակ սառեցված հակամարտությունը: Հայկական կողմի զինվորները հազիվ 20 տարեկան կլինեին, սակայն նրանցից ոմանք արդեն պատերազմելու փորձ ունեին: «Մենք մեր հայրենիքն ենք պաշտպանում, մեր ընտանիքը եւ բոլոր նրանց, ովքեր ապրում են այս հողի վրա»,- ասել է զինվոր Արամ Եգորյանը: Հայաստանի հաղթանակով 1994 թվականին կնքված հրադադարից հետո բախումները պարբերաբար շարունակվում էին: Euronews-ի թղթակիցը եղել է շփման գծի հյուսիսում, որտեղ էլ տեղի են ունեցել ապրիլյան ծանր բախումները: «Մեզ չի թույլատրվում անցնել այս խրամատներից այն կողմ: Հակառակ կողմում` 100 մ հեռավորության վրա, կանգնած են ադրբեջանական զինվորները»,- պատմել է Euronews-ի թղթակիցը: Ստանալով հայ կամավորների աջակցությունը` ԼՂ բանակը պատրաստ է յուրաքանչյուր պահի դիմակայելու ադրբեջանական կողմի հարձակումներին: «Սկսած 1994-ից` հակառակորդը մշտապես խախտել է զինադադարը: Հենց նրանք սկսեցին ապրիլյան ռազմական գործողությունները: Մենք այժմ պետք է ավելի լավ պատրաստվենք, եւ եթե այն կրկնվի, այս անգամ շատ հզոր դիմադրություն ենք ցույց տալու»,-ասել է հյուսիսային ճակատի հրետանային գնդի պետ Սեւակ Սարդարյանը: Թալիշ գյուղից տեղահանված բնակիչներից Գարիկ Օհանյանը թղթակցին ցույց է տվել, թե ինչ է մնացել իր տնից: «Սա իմ տունն է: Ես 20 տարի տանջանքով աշխատել եմ, կառուցել իմ տունը. 20 տարի: Այստեղ 9 մարդ էր ապրում:  Տեսեք, ոչ մի բան չի մնացել: Ամեն ինչ քանդված է: Ես չգիտեմ` ինչ անել»,-պատմել է նա: Թալիշ գյուղից 15 կմ այն կողմ Թարթառի շրջանն է, որտեղ թղթակիցը հանդիպել է ադրբեջանցի զինվորներին: Այնտեղ նրան թույլ են տվել նկարահանումներ անել ընդամենը 30 վայրկյանում եւ հեռանալ: Թղթակցի խոսքով` ապրիլին Թափկարակոյունլու գյուղում բնակիչներ չեն եղել, սակայն գյուղը զգալի վնասներ է կրել եւ այժմ վերականգնման փուլում է: Ինչպես Թալիշում, այնպես էլ այդ գյուղում բոլորը վախենում են ռազմական գործողությունների վերսկսումից: «Խնդրի լուծման միակ ճանապարհը պատերազմն է: Ինձ համար այլ տարբերակ չկա»,- ասել է գյուղի բնակիչներից Ֆաիգ Մուստաֆաեւը: Հոդվածում նշվում է, որ չնայած միջազգային հանրությունը չի ճանաչում Լեռնային Ղարաբաղի անկախությունը, այն պայքարում է տնտեսությունը զարգացնելու եւ ներդրողներ ներգրավելու ուղղությամբ: «Մենք հավատում ենք, որ պետք է ԼՂՀ-ն վերադարձնենք բանակցային սեղանի շուրջ: Արդեն երկու անգամ`  1991 եւ 2006 թվականներին ժողովուրդը կողմ է քվեարկել է հանրապետության անկախության ճանաչմանը: Պետք է հաշվի առնել ժողովրդի որոշումը եւ դարձնել այն անկյունաքար հետագա կարգավորման գործում»,-ընդգծել է ԼՂՀ արտգործնախարար Կարեն Միրզոյանը: Լեռնային Ղարաբաղի միջազգային ճանաչումն այն է, ինչ է Կարեն Մաթեւոսյանը եւ իր ընտանիքը երկար ժամանակ է` ցանկացում են տեսնել: Կարենը եւ իր ընտանիքը վերապրել են Սումգայիթի ջարդերը: «Սարսափելի էր: Նրանք մարդկանց ողջակիզում էին, բռնաբարում կանանց, նույնիսկ երեխաներին: Ոչ մեկին, նույնիսկ իմ ոխերիմ թշնամուն չեմ ցանկանում անցնել այն ամենի միջով, որ մենք ենք անցել այդ երեք օրը Սումգայիթում»: Կարենը եւ կինը չեն պատկերացնում, որ երբեւէ կարող են լքել Ղարաբաղը` իրենց նախնիների, այժմ նաեւ իրենց հողը: Ստեփանակերտում Euronews-ի թղթակիցը հանդիպել է Թումո կենտրոնի սաներից մեկին, ով կորցրել է իր քեռուն պատերազմի ժամանակ: Դա ոգեշնչել է նրան պատրաստել իր առաջին նախագիծը` ֆոտոցուցահանդես` նվիրված առաջնագծում հայ զինվորների առօրյային: «Ես ցանկանում էի, որ նայելով այս նկարներին` հանրությունը տեսներ մեր ուժը, մեր ոգին, որ այս տղամարդիկ միշտ պատրաստ են: Ես ցանկանում էի ցույց տալ դրական կողմերը, ոչ բացասական, որոնք ես տեսել եմ»,-նշել է նա:

դիտվել է 40 անգամ
Լրահոս
Իսրայելը հարվածել է Լիբանանին «Էս մարդն անգամ մարդկանց մահերի վրա է անամոթաբար միավորներ հավաքում՝ ընդգծելով, որ մահերի պատճառն էլ է իրենց «լավ աշխատանքը»». Արմեն Հովասափյան Ուկրաինայի հակամարտությունը հնարավոր չէ կարգավորել առանց ՌԴ-ի համար անվտանգության երաշխիքների Սթարմերը սկանդալի մեջ է հայտնվել Ավտոմեքենան հանդիպակաց գոտում է բախվել ՆԳՆ–ի ավտոբուսին. ՔԿ–ն` վթարի մասին Վենսը Իսլամաբադում բանակցություններ է վարել Պակիստանի վարչապետի հետ TRIPP նախագծի իրականացումը կարող է փոխել տրանսպորտային և ընդհանուր տարածաշրջանային դինամիկան․ Հաջիև Սա ժողովրդական նախագծի շնորհանդես էր Դարձել է քայլող աղետ Պատերազմի արդյունքում Իրանը հայտնվեց ձիու վրա, իսկ ԱՄՆ-ն՝ ձիու տակ․ գերմանական Der Spiegel Հոնկոնգում թողարկվող Asia Times պարբերականը թվերով է հիմնավորում, թե ինչ աստիճանի տուժեցին ԱՄՆ-ն ու Իսրայելն այս պատերազմում Ապարանի վթարի հետևանքով վնասվածքներ ստացած անձինք դուրս են գրվել հիվանդանոցից ՀՀ հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանը հանդես կգա «Փոփոխություն» ուղերձով․ «Ուժեղ Հայաստան» Նախաքննությունն ավարտված է․ կանխելու են Դավիթ Մինասյանին ազատ արձակելու հնարավորությունը․ փաստաբան Իրանական պատվիրակությունը պատրաստ է ԱՄՆ-ի հետ բանակցությունների ցանկացած զարգացման Շիրակի մարզում վթարի հետևանքով տուժած երեխաների վիճակը շարունակում է ծայրահեղ ծանր մնալ Թվում էր՝ նման ողբերգությունից հետո քարոզարշավը պետք է դադարեցվեր․ Գառնիկ Դանիելյանը՝ վթարի մասին 18-ամյա դպրոցական, կալանավորված Դավիթ Մինասյանի առողջական վիճակում որևէ դրական փոփոխություն չկա ՆԳՆ ավտոբուսի և թեթև մարդատարի վթարից տուժածները դուրս են գրվել ԲԿ–ից. նախարարություն Մահաբերի ուղևորությունը պետական գործառույթի հետ կապ չուներ, կապված էր քաղաքական գործունեության հետ Գրոսմայստեր Ռոբերտ Հովհաննիսյանը առաջատար է Գնթունիքում կանգ առնելը ավելի կարևոր էր, քան վթարից տուժածներին օգնության հասնելը․ Ալիկ Ալեքսանյան (video) Ինչպե՞ս ապրենք, եթե ջուր էլ չեղնի․ գազն էլ անջատեք՝ պրծնենք․ քաղաքացի (video) «Մահաբե՛ր, ուտելով գնում ես, սպա*ելով հետ գալիս»․ Վահե Մովսիսյան (video) Ունենք անշրջելի պարտավորություն, պետք է գործե՛նք․ Աշոտ Դանիելյանի խոսքը՝ Փարիզում (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am