Վարչապետը թող սպասի Նաիրա Զոհրաբյանի խոսքին. տեսանյութ
Hayeli.am-ի հետ զրույցում ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ ամենախայտառակ տնտեսական անկումն եղել է Տիգրան Սարգսյանի ժամանակ:Դրանից հետո փորձ արվեց վերականգնել տնտեսությյունը, սակայն և´ օբյեկտիվ և´ սուբեկտիվ պատճառներով, մենք տնտեսական լրջագույն խնդիրներ ունենք,որոնք պետք է օր առաջ լուծում ստանան: «Հասկանում եմ, որ բոլոր վարչապետերը ասում են՝ կախարդական փայտիկ չունենք, բայց մենք հասել ենք այնպիսի սահմանագծի, որ բացի հայտարարություներից,օպերատիվ լուծումներ և հստակ քայլեր են հարկավոր»,-ընդգծեց մեր զրուցակիցը: Հարցին՝ վարչապետին կհաջողվի կարճ ժամանակահատվածում ակնառու փոփոխություններ կատարել,տիկին Զոհրաբյանը պատասխանեց. «Ես Վանգան չեմ և նման կանխատեսում չեմ կարող անել:Կհաջողվի, կունենա մեր աջակցությունը,չի հաջողվի՝ կլինենք ամենախիստ քննադատներից մեկը»,-շեշտեց ԲՀԿ խմբակցության ղեկավարը: Մանրամասները՝ տեսանյութում Լուսինե Միքաելյան
