Հատուկ թույլտվություն Բաքվից
Ադրբեջանի արտգործնախարարությունից հայտնել են, որ Euronews հեռուստաընկերության Insider հաղորդման լրագրողները, որոնք նկարահանումներ են իրականացրել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում, դրա համար հատուկ թույլտվություն էին ստացել Բաքվից: Նշենք, որ պաշտոնական Բաքուն պահանջում է, որ ԼՂՀ այցելող արտասահմանցիները մինչ այդ հատուկ գրություն ուղղեն Ադրբեջանի ԱԳՆ, որում կշեշտեն Ադրբեջանի տարածքային ամբողղջականությունն ու թույլտվություն կխնդրեն այցի համար: Euronews-ի Insider հաղորդման լրագրողները, ըստ Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Հիքմեթ Հաջիեւի, դիմել են հենց այդպիսի գրությամբ եւ պաշտոնական թույլտվություն ստացել:
