ԱՄՆ-ն չի կարող

Միացյալ Նահանգները Սիրիայում դժվարությունների է բախվում, քանի որ չի կարողանում ընդդիմության «առողջ» մասին զատել կիսահանցավոր տարրերից: Ինչպես նշում է ria.ru-ն, այս մասին ասել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը: Աղբյուրը մանրամասնում է, որ ուրբաթ երեկոյան պետք է Սիրիայի հարցով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ կայանար, որը, սակայն, չեղարկվել է ԱՄՆ-ի ու Ռուսաստանի նախաձեռնությամբ: ՄԱԿ-ում ՌԴ-ի մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը, լրագրողների հետ խոսելով այդ հանդիպման չեղարկման պատճառների մասին, հայտնել է, որ ԱՄՆ-ն դեռևս պատրաստ չէ ունեցած փաստաթղթերով կիսվել ԱԽ-ի անդամ երկրների հետ: «Մեր ամերիկացի գործընկերները միշտ և ամենուր հանդես են գալիս որպես բաց ու թափանցիկ գործընթացների աջակիցներ: Բայց ինձ չի զարմացնում այն փաստը, որ տվյալ պարագայում նրանք նահանջում են իրենց ունեցած դիրքորոշումից»,- ասել է Պուտինը լրագրողներին: Իր խոսքում ՌԴ նախագահը հավելել է, որ ԱՄՆ-ի նման պահվածքը պայմանավորված է այն փաստով, որ այդ երկրի իշխանությունները չեն կարողանում Սիրիայի ընդդիմության «առողջ» մասին զատել կիսահանցավոր և ահաբեկչական տարրերից: «Իմ կարծիքով՝ դա պայմանավորված է Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի կառավարության դեմ պայքարում մարտական ներուժը պահպանելու ցանկությամբ: Մինչդեռ դա շատ վտանգավոր ճանապարհ է, և մենք այդ մասին բազմիցս ենք նշել: Սակայն, թվում է, որ մեր ամերիկացի գործընկերները կրկին թույլ են տալիս նախկինում արած նույն սխալները: Դա զարգացման վտանգավոր ճանապարհ է»,- եզրափակել է Պուտինը:

դիտվել է 62 անգամ
Լրահոս
Իրանը ջանք է դնում` իրականացնելու իր բոլոր սպառնալիքները․ իրանագետ Սբ Աննա եկեղեցում Փաշինյանի հետ վիճաբանած երկվորյակ եղբայրներին տեղափոխեցին ՁՊՎ Փաշինյանի մասնակցությամբ Սուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցած միջադեպի առթիվ նախաձեռնվել է քրվարույթ ՀՀ իշխանությունների կրավորական կեցվածքի պատճառով գերիների հարցը չի ստանում միջազգային արձագանք Իսրայելը Իրանի հրթիռները որսալու համար օգտագործել է ամերիկյան ՀՕՊ համակարգերի զինամթերքի մեկ երրորդը Ոստիկանությունում փաստաբաններին թույլ չեն տալիս բարձրանալ Փաշինյանի հետ վիճելուց հետո բերման ենթարկված երիտասարդների մոտ Փաշինյանից թոռների հոր կարոտն առնողը Հեղինե Բիշարյանի հարազատ քույրն է՝ Զառան․ Yerkir.am Երևանում բախվել են «Chevrolet»-ը և «Kia»-ն․ կա 3 տուժած Ներկա իրավիճակը Հայաստանում առաջացնում է լուրջ և հիմնավորված մտահոգություններ. Ռոբերտ Ամստերդամ Թրամփը ցանկանում է զրկել ռազմական աջակցության երաշխիքներից ՆԱՏՕ-երկրներին Փաշինյանը Եկեղեցու դեմ առաջին փուլում կրած պարտությունը դեռ չի մարսել․ քաղաքագետ Պատրաստ ենք ապահովել Եկեղեցու բակից բերման ենթարկվածների իրավաբանական օգնությունը․ Մելիքյան Բարի գալուստ Arman Airlines. Ծառուկյանը Պուլասիի դեմ հաղթական գոտեմարտից հետո գրառում է կատարել Այսօր մենք բոլորս ունենք ներքին միասնության և հոգևոր ամրության կարիք. Թանդիլյան Ավտոմեքենան վրաերթի է ենթարկել մորն ու նրա 8-ամյա աղջնակին Նիկոլը Երևանում հնձում է այն, ինչ ցանել է, ու սա դեռ ձնծաղիկներն են․ Հակոբյան Տիրոջ հաղթական մուտքը՝ մանուկների օրհնությամբ Թեկուզ շատ աղոթք անեք, ես չեմ լսի. ձեր ձեռքերը արյունով լի են․ Եսայի․ Միքայել Մինասյան Երևան-Սևան մայրուղու վրա կրկին կանգնացրել են «Ուժեղ Հայաստան» կուսակցության ավտոբուսները Իր էությամբ սադրիչ է և կապ չունի, թե նա որտեղ է՝ փողոցում, իր կաբինետում, թե եկեղեցում. Աբրահամյան Որ հարցերով են կրկնվում ՀՀ-ի և Ադրբեջանի ղեկավարների խոսույթները. ադրբեջանագետ
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մարտի 30-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Մարտի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մարտի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մարտի 27-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Մարտի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Մարտի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մարտի 27-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մարտի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մարտի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am