Սերժ Սարգսյանն ու Բակո Սահակյանն այցելել են Եռաբլուր
Բանակի կազմավորման 24-րդ ամյակի առիթով այսօր Եռաբլուր էր այցելել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը՝ Արցախի նախագահ Բակո Սահակյանի, Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի, ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի և մի շարք այլ բարձրաստիճան զինվորականների ուղեկցությամբ: Լրագրողների հարցին, թե ինչ կարող է ասել տոնի առիթով Սերժ Սարգսյանը պատասխանեց կարճ՝ «Շնորհավորում եմ»: Նրանք ծաղկեպսակ ու ծաղիկներ դրեցին Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակի 39 մարտիկների հիշատակը հավերժացնող հուշարձանի մոտ, որից հետո Վեհափառ հայրապետը աղոթք բարձրացրեց առ Աստված:
