Էջմիածնում կրակոցների առնչությամբ կատարվում են քննչական գործողություններ
Էջմիածնում հնչած կրակոցների դեպքի առնչությամբ կատարվում են անհետաձգելի քննչական գործողություններ, տեղեկացրեց ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը:
«Վաղարշապատի քննչական բաժինը դեպքի մասին տեղեկություն է ստացել, այժմ կատարվում են անհետաձգելի քննչական գործողություններ: Այս պահին ավելի մանրամասն տեղեկություններ չենք կարող հաղորդել: Մանրամասները կոմիտեն կներկայացնի ավելի ուշ»,-ասաց Սոնա Տռոզյանը: