Զոհվածները ռուսական ռազմաբազայի զինծառայողներ են
Այսօր առավոտյան ժամը 06․56-ին Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին ավտովթար է տեղի ունեցել։ Volkswagen Golf մակնիշի 35 PՏ 865 համարանիշի ավտոմեքենայի վարորդը դեպի Երևան ընթանալիս դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և մոտ 60 մետր գլխիվայր շրջվելով՝ հայտնվել ձորակում։ Վթարի հետևանքով 2 հոգի տեղում մահացել են, 2 հոգի ծայրահեղ ծանր վիճակով տեղափոխվել են Սպիտակի բժշկական կենտրոն։ Զոհվածներն ու վիրավորները ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայողներ են։ Զոհերն ու վիրավորներն ավտոմեքենայից դուրս են բերվել։
