Շաքարը թանկացել է
Լոնդոնի ֆոնդային բորսայում վերջին օրերին նկատվում է շաքարի գների կտրուկ աճ։ Երեկ մեկ տոննա շաքարի բորսայական գինը կազմել է 553 դոլար, որը ամենաբարձր գինն է վերջին 4 տարիների ընթացքում։ Հայաստանում ևս շաքարը թանկանում է, գրել է «Հայկական ժամանակ»-ը:
Ըստ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալների՝ օգոստոսին անցած տարվա դեկտեմբերի համեմատ շաքարի մանրածախ գինը բարձրացել է 4.4 տոկոսով և կազմել է միջինը 367 դրամ։ Այստեղ հաշվի չի առնված շաքարի սեպտեմբերի գինը։ Նշենք, որ շաքարի ներկրման մենաշնորհը Հայաստանում պատկանում է ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանին:
