Րաֆֆի Հովհաննիսյանն ԱՄՆ-ում է
Վերջին շրջանում քաղաքական ասպարեզում տեղի ունեցող շրջադարձային իրադարձություններին այդպես էլ մասնակից չդարձավ «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը, ով վերջին ժամանակներն ավելի հաճախ ճամփորդում է, քան մնում երկրում։ Ո՞րն է քաղաքական դաշտում պասիվություն ցուցաբերելու պատճառը, և որտե՞ղ է այս օրերին գտնվում Րաֆֆի Հովհաննիսյանը։
Այս հարցերի պատասխանը «Ժողովուրդ»-ը փորձել է պարզել «Ժառանգություն» կուսակցության մամլո խոսնակ Դավիթ Սանասարյանից։
Պարզվում է՝ Րաֆֆի Հովհաննիսյանը ԱՄՆ-ում է։ Իսկ թե ո՞րն է երկրից բացակայելու պատճառը, Սանասարյանը պատասխանեց. «Անձնական գործով է գնացել, ռազմավարական կենտրոնի՝ «Օրրանի» հետ կապված որոշակի խնդիրներ լուծելու է գնացել»։
