ՀԾԿՀ-ն ուսումնասիրում է գազի և էլեկտրաէներգիայի սակագինը նվազեցնելու հնարավորությունը
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն արդեն սկսել է ուսումնասիրել գազի և էլեկտրաէներգիայի սակագինը վերանայելու հնարավորությունը, գրել է «Ժամանակ»-ը:
Թերթը հիշեցրել է, որ նման հանձնարարական ՀԾԿՀ ղեկավար Ռոբերտ Նազարյանին տվել է նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանը հինգշաբթի օրը կայացած նիստում։
«Վարչապետը հանձնարարեց վերանայել գազի և էլեկտրաէներգիայի սակագինը, այն մաքսիմալ նվազեցնել սոցիալապես անապահով խավերի համար՝ ի հաշիվ այլ սպառողների», - հավելել է թերթը։
