Վարդգես Գասպարին գործարար է
ՀԺ-ն գրում է.Ակտիվիստ Վարդգես Գասպարիին շատերը գիտեն։ Նա հայտնի է որպես սկզբունքային, արդարության ու օրինականության համար հաճախ իր ուրույն մեթոդներով պայքարող քաղաքացի, որը չի զլանում դա անել, նույնիսկ եթե բոլորովին մենակ է։
Բայց քչերին է հայտնի, որ Գասպարին նաև գործարար է։ Երեկ Երևանում բացված «ARMENIAEXPO-2016»-ին նրա «Վալ Ավտոմատիկա» ընկերությունը նույնպես ներկայացված էր։ Տաղավարի նկատմամբ այցելուների հետաքրքրությունից ակտիվիստ-գործարարը դժգոհ չէր։
«Ներկրում եմ էլեկտրական և ավտոմատիկայի սարքավորումներ, զբաղվում ենք վաճառքով և նաև ծառայություններ մատուցում ավտոմատիկայի բնագավառում», - իր ղեկավարած ընկերության գործունեությունը ներկայացնելով՝ ասել է ինքը՝ Վարդգես Գասպարին։
