Սերժ Սարգսյանի պաշտպանական շախմատը՝ վերլուծաբանների աչքերով (տեսանյութ)

Ամերիկայի Ձայն Հայաստանի նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանը դեռ պետք է գործով ապացուցի երկրի ներքաղաքական կյանքի վրա իր ազդեցության աստիճանը, կարծում են վերլուծաբանները: Վերլուծաբան Էմիլ Սանամյանի խոսքով, հանրության կողմից կառավարության փոփոխությունը դիտարկվում է 2017-ին սպասվող ընտրությունների համատեքստում, որոնք Հայաստանը կդարձնեն խորհրդարանական երկիր, որի առաջին դեմքը վարչապետն է. «Քանի որ Հայաստանը նախընտրական շրջանին է մոտենում, մարդկանց կողմից նոր վարչապետի նշանակումը դիտարկվում է Հայաստանի հաջորդ առաջնորդի ընտրության համատեքստում»: Սանամյանի խոսքով, այնուամենայնիվ, Կարեն Կարապետյանը դիտարկվում էր որպես իշխանական համակարգին չպատկանող անձ եւ չունի Հայաստանի ներսում ազդեցության այն աստիճանը, որն ուներ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը: «Ուստի, այս նշանակումով հաջորդ առաջնորդի թեկնածության հարցը չի փակվում, քանզի համոզված եմ, որ իշխանության ներսում կան այլ գործիչներ, որոնք կարող են, սահմանադրական փոփոխությունների ուժի մեջ մտնելուց հետո, զբաղեցնել երկրի առաջնորդի տեղը», – նշում է Սանամյանը: Վերլուծաբանի խոսքով, Կարեն Կարապետյանին վարչապետ նշանակելու հիմնական պատճառը Սերժ Սարգսյանի քաղաքական գործելաոճն է: Այս նշանակումով ընտրությունների նախաշեմին Սերժ Սարգսյանը փորձում է վնասազերծել առաջին հերթին Ռուսաստանում բարձրաստիճան կապեր ունեցող երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, կարծում է վերլուծաբանը. «Նա միշտ սիրում է պաշտպանողական գործելաոճով առաջնորդվել՝ Տիգրան Պետրոսյանի շախմատի ոճով»: Էմիլ Սանամյանի խոսքով, նույն ոճը Սերժ Սարգսյանը կիրառել էր Հովիկ Աբրահամյանին վարչապետ նշանակելիս։ Աբրահամյանը սերտ հարաբերություններ ուներ Գագիկ Ծառուկյանի հետ, երբ Ծառուկյանը փորձել էր կոշտ հակադրվել Սերժ Սարգսյանին, վերջինս վարչապետ նշանակեց Հովիկ Աբրահամյանին: Այնուհետեւ, պաշտպանված դիրքերից Սերժ Սարգսյանը հարված հասցրեց եւ վնասազերծեց Գագիկ Ծառուկյանին: «Այս դեպքում, վտանգը սպառնում է Քոչարյանից, որը մերթընդմերթ քննադատությամբ է հանդես գալիս եւ Մոսկվայում ազդեցիկ ընկերներ ունի: Սերժ Սարգսյանը Կարեն Կարապետյանին որպես վահան է օգտագործում, պաշտպանվելով Քոչարյանի կողմից սպառնացող հնարավոր վտանգից», – նշում է Էմիլ Սանամյանը: Միեւնույն ժամանակ վերլուծաբանի խոսքով, եթե Կարեն Կարապետյանին չհաջողվի հաջորդ ամիսների ընթացքում ինքնուրույն քաղաքական գործոն դառնալ, ապա խորհրդարանական ընտրություններից հետո նա կարող է փոխարինվել վարչապետի պաշտոնում. «Ես նրան չէի դիտարկի որպես բարեփոխումներ իրականացնող անձնավորություն: Նա ունի աջակցություն, սակայն այն ստացել է նախագահից: Իրական բարեփոխումներ եւ կառավարության ներսում իրական փոփոխություններ իրականացնելու համար ժողովրդի աջակցությունը նա չի ստացել»: Քաղաքական մեկնաբան Թաթուլ Հակոբյանը նոր վարչապետի նշանակումը նույնպես նախընտրական շրջանի համատեքստում է դիտարկում: Նրա խոսքով, Կարեն Կարապետյանի նշանակումը սկզբնական շրջանում կբարձրացնի կառավարության վարկանիշը. «Կարեն Կարապետյանը շատ ավելի ընկալելի ֆիգուր է այն իմաստով, որ նա կրթություն ունի, կարողանում է գրագետ արտահայտվել եւ չունի վատ համբավ»: Այնուամենայնիվ, երկրի ներսում էական փոփոխությունների հասնել հնարավոր է ոչ թե նոր նշանակումների, այլ՝ ազատ եւ արդար ընտրությունների արդյունքում, համոզված է վերլուծաբանը. «Այսինքն՝ փոփոխություններ, որոնք կլինեն ընտրական ճանապարհով, թե չէ մեկը մյուսին փոխելով, նախարար հանելով, վարչապետ փոխելով ես չեմ ակնկալում, որ լրջագույն փոփոխություններ կարող են լինել»: Հայաստանում ազատ եւ արդար ընտրությունների անցկացումը պետք է միավորի բոլոր հայերին, այդ թվում եւ սփյուռքին, համոզված է վերլուծաբանը. «Կարծում եմ, որ ժամանակն է, որպեսզի Սփյուռքն իր քաղաքական օրակարգն ընդլայնի եւ Հայ դատի, Հայոց ցեղասպանության, հայ-թուրքական հարաբերությունների ու Ղարաբաղի հետ միասին կենտրոնական հատվածում պահի Հայաստանի ժողովրդավարացման գործընթացները»: Թաթուլ Հակոբյանի կարծիքով, հենց արդար ընտրությունների բացակայությունն է, որ Հայաստանին խանգարում է դիմակայել Մոսկվայի ճնշումներին. «Երբ արդար ընտրությունների ճանապարհով չես կարողանում գալ իշխանության եւ ընտրությունները կեղծում ես, բնականաբար, չունենալով ներսում քո ժողովրդի աջակցությունն ու վստահությունը, ստիպված ես լինում օգնողներ փնտրել դրսում ու քանի որ այդ դերակատարությունը սիրով կատարում է Ռուսաստանը, Հայաստանն ավելի ու ավելի է թեքվում դեպի Ռուսաստան»:

դիտվել է 13 անգամ
Լրահոս
Ուկրաինայի հակամարտությունը հնարավոր չէ կարգավորել առանց ՌԴ-ի համար անվտանգության երաշխիքների TRIPP նախագծի իրականացումը կարող է փոխել տրանսպորտային և ընդհանուր տարածաշրջանային դինամիկան․ Հաջիև Սա ժողովրդական նախագծի շնորհանդես էր Դարձել է քայլող աղետ Պատերազմի արդյունքում Իրանը հայտնվեց ձիու վրա, իսկ ԱՄՆ-ն՝ ձիու տակ․ գերմանական Der Spiegel Հոնկոնգում թողարկվող Asia Times պարբերականը թվերով է հիմնավորում, թե ինչ աստիճանի տուժեցին ԱՄՆ-ն ու Իսրայելն այս պատերազմում Ապարանի վթարի հետևանքով վնասվածքներ ստացած անձինք դուրս են գրվել հիվանդանոցից ՀՀ հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանը հանդես կգա «Փոփոխություն» ուղերձով․ «Ուժեղ Հայաստան» Նախաքննությունն ավարտված է․ կանխելու են Դավիթ Մինասյանին ազատ արձակելու հնարավորությունը․ փաստաբան Իրանական պատվիրակությունը պատրաստ է ԱՄՆ-ի հետ բանակցությունների ցանկացած զարգացման Շիրակի մարզում վթարի հետևանքով տուժած երեխաների վիճակը շարունակում է ծայրահեղ ծանր մնալ Թվում էր՝ նման ողբերգությունից հետո քարոզարշավը պետք է դադարեցվեր․ Գառնիկ Դանիելյանը՝ վթարի մասին 18-ամյա դպրոցական, կալանավորված Դավիթ Մինասյանի առողջական վիճակում որևէ դրական փոփոխություն չկա ՆԳՆ ավտոբուսի և թեթև մարդատարի վթարից տուժածները դուրս են գրվել ԲԿ–ից. նախարարություն Մահաբերի ուղևորությունը պետական գործառույթի հետ կապ չուներ, կապված էր քաղաքական գործունեության հետ Գրոսմայստեր Ռոբերտ Հովհաննիսյանը առաջատար է Գնթունիքում կանգ առնելը ավելի կարևոր էր, քան վթարից տուժածներին օգնության հասնելը․ Ալիկ Ալեքսանյան (video) Ինչպե՞ս ապրենք, եթե ջուր էլ չեղնի․ գազն էլ անջատեք՝ պրծնենք․ քաղաքացի (video) «Մահաբե՛ր, ուտելով գնում ես, սպա*ելով հետ գալիս»․ Վահե Մովսիսյան (video) Ունենք անշրջելի պարտավորություն, պետք է գործե՛նք․ Աշոտ Դանիելյանի խոսքը՝ Փարիզում (video) Գարեգին Երկրորդ Վեհափառի ուղերձը՝ Փարիզում անցկացվող Սփյուռքի զորաշարժին նվիրված խորհրդաժողովին (video) «Սամվել Կարապետյանն էլ ա աջակցություն տվել»․ տաշիրցին՝ Փաշինյանին (video) Քաղաքացին խայտառակեց Փաշինյանին․ «ՀՀ-ից դուրս ո՛չ հպարտ եք, ո՛չ՝ դուխով» (video) Տաշիրցին բողոքեց Փաշինյանին․ «100 հազար մենակ կոմունալ ենք տալիս, ո՞նց կոպեկներով աշխատեմ» (video) Ինչպես և ովքեր են թմրամոլությունը հովանավորում․ Ռոբերտ Քոչարյանը մանրամասնում է (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am