Հայկական բանակը տարածաշրջանում մրցունակ և հաղթանակած բանակ է
Հայոց բանակի ռազմաքաղաքական ղեկավարությունը և բանակն ամեն ինչ անում են՝ համաժողովրդական բանակի վերածվելու համար: Այս մասին այսօր հայտարարեց Բանակի օրվա կապակցությամբ Եռաբլուր պանթեոն այցելած ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը։
ՀՀ պաշտպանության նախարարը հավելեց, որ Հայոց բանակի մարտունակությունը թույլ է տալիս ասելու, որ հայկական բանակը տարածաշրջանում իր խոսքով` փոխգործունակ, մրցունակ, և հաղթանակած բանակ է:
Եռաբլուր են այցելել ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը, Հայ առաքելական եկեղեցու Արարատյան թեմի առաջնորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը:
