Նոր վարչապետն ազատվում է պրոֆեսիոնալներից
Նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանն աշխատանքից ազատել է արդեն նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավոր խորհրդական Գագիկ Արզումանյանին։ Գագիկ Արզումանյանը կառավարության կազմում իր աշխատանքային գործունեության ընթացքում աչքի է ընկել բարձր պրոֆեսիոնալիզմով: Արզումանյանը մասնագիտությամբ տնտեսագետ է, Տնտեսագիտության թեկնածու: Աշխատել է նաև որպես «Վալլեքս» խմբի ընկերությունների նախագահի՝ հատուկ հարցերով խորհրդական: Ընկերությունում աշխատելուց առաջ Գ. Արզումանյանն աշխատել է պետական սեկտորում, որտեղ պաշտոնավարել է որպես Ֆինանսների և էկոնոմիկայի փոխնախարար:
