Երևանի Կենտրոնը կաթվածահար է եղել
Երևանի Հանրապետության հրապարակում այսօր ժամը 12.00-ից մեկնարկել են ՀՀ անկախության 25-ամյակին նվիրված զորահանդեսի արարողության նախապատրաստական աշխատանքները: Եվ այս պատճառով Կենտրոն վարչական շրջանում երթևեկությունը կաթվածահար է եղել: Ամենուր խցանումներ են: ՀՀ ճանապարհային ոստիկանությունը Հանրապետության հրապարակում, Թումանյան, Պուշկին, Ամիրյան եւ այլ փողոցներում դադարեցրել է երթեւեկությունը:
