Բակո Սահակյանը շնորհավորել է Սերժ Սարգսյանին

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունվարի 28-ին Բանակի օրվա կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանին. տեղեկացնում է Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը։ Ուղերձում ասված է. «Մեծարգո Սերժ Ազատի, Արցախի ժողովրդի, իշխանությունների և անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ Ձեզ Բանակի օրվա կապակցությամբ, տոն, որը թանկ ու հիշարժան է յուրաքանչյուր հայի համար: Հայոց փառապանծ բանակը անկախության ծնունդն է, ողջ հայ ժողովրդի հպարտությունը, որին նա սիրում ու փայփայում է հարազատ զավակի պես: Նրա քաջարի զինվորներն այսօր էլ, իրենց հերոս պապերի ու հայրերի օրինակով, անձնվիրաբար ծառայում են հայրենիքի պաշտպանության սուրբ գործին` ցուցաբերելով անկրկնելի սխրանք ու խիզախություն: Բանակի ստեղծման ու կայացման, նրա շարունակական զորացման ու բարգավաճման գործում մեծ է Ձեր անձնական ավանդը: Դուք արել և անում եք հնարավորը հայկական երկու հանրապետությունների պաշտպանունակության ամրապնդման, համազգային խնդիրների լուծման ու նպատակների իրականացման ուղղությամբ: Մեկ անգամ ևս շնորհավորում եմ Ձեզ և Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ողջ անձնակազմին` այս նվիրական տոնի կապակցությամբ և մաղթում խաղաղություն, քաջառողջություն ու մեծագույն հաջողություններ` ի փառս Մայր Հայրենիքի և հարազատ ժողովրդի»:

դիտվել է 0 անգամ
Լրահոս
Պարզվել է՝ երեկ Չարենցավանում ողբերգական ավտովթարի հետևանքով մահացածի և վիրավորների ինքնությունը «Խնդրենք Սուրբ Նիկողայոսին ազատել մեզ Նիկոլից» «Վալոդյայի ծանր շունչը զգում էի, բայց աչքերը փակ էին»․ գործով մեղադրյալ Գևորգ Հարությունյանը խոսել է ԱՄՆ-ն «ռեժիմի փոփոխությունից» իջել է մինչև «ով կարող է գտնել մեր օդաչուներին» մակարդակի․ իրանագետ Նիկոլ Փաշինյանի և 18-ամյա Դավիթի գործով քննիչը ազատվել է աշխատանքից․ ՔԿ Ձեր Նիկոլն ինձ աչքով աչք չի սիրում, բայց ես իմ տղու հետ ի՞նչ կապ ունեմ. Իսրայել Հակոբկոխյան Իրանի հակառակորդների նպատակը երկրի լիակատար ոչնչացումն է. Բաղայի Վթարված թուրքական ինքնաթիռի գործով արտաքին միջամտություն չի եղել ԱՄՆ-ն մտադիր է ավելի քան 40 տոկոսով ավելացնել ռազմական ծախսերը «ՀԺԱՄ»-ն իր աջակցությունն է հայտնում «Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետանի հետ» դաշինքին Որոշվել է ոստիկանության 5 ծառայողի ազատել ծառայությունից Սիմոնը ելույթ կունենա «Եվրատեսիլ 2026»-ի երկրորդ կիսաեզրափակչում Պարզաբանում՝ Սարդարապատի դպրոցի տնօրենի ազատման խնդրի վերաբերյալ Հռոմի պապն կոչ է արել ​​​​միջոցներ ձեռնարկել Մերձավոր Արևելքում հակամարտությունը դադարեցնելու համար 18-ամյա Դավիթ Մինասյանը գտնվում է «Նաիրի» ԲԿ-ի վերակենդանացման բաժնում Ինչ ասեմ ես Փաշինյանին, որ․․․ Հարցում (video) «Նիկոլը թթվածին էր աղերսում Պուտինից»․ Ռուբեն Հակոբյան (video) Վալոդյա Գրիգորյանին սպանողի աղմկահարույց խոսքը դատարանում (video) Վարդապետյա՛ն, չի՛ կարելի թույլ տալ, որ երկիրը ՔՊ-ի խմբակի տրամադրության տակ լինի․Կարապետյանց (video) ԱՂՄԿԱՀԱՐՈՒՅՑ ՏԵՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ․ «Ես ուզել եմ սպանել Վալոդյա Գրիգորյանին» (video) Փաշինյա՛ն, սուտ խոսալդ Մոսկվայում չի անցել․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան (video) Նիկո՛լ, ես քեզ խոստացել էի, որ պատասխանդ տալու եմ․ Ռուբեն Հակոբյան (video) Կփակվի Ցեղասպանության ինստիտուտը, Հայաստանի Առաջին հանրապետության մասին կգրեն՝ ինչ կուզենան, Չարենցն էլ անհասանելի կլինի «Արարատի լուսապսակ գագաթի նման». Հովասափյան Դավիթ Մինասյանին հոսպիտալացրել են, նա «Նաիրի» ԲԿ-ում է Պետրոս Ղազարյանը հեգնական տոնով է խոսում. ակցիա Դատախազության դիմաց (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Ապրիլի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am