Ուռճացված է. Աղվան Հովսեփյանի որդին հերքում է

Հայաստանի քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանի որդին հերքել է իր ընկերության հասցեին «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի փորձագետ Արտակ Մանուկյանի տարածած տեղեկությունները, որոնց մասին ԱԺ ամբիոնից հայտնել էր նաեւ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը։ Միսակ Հովսեփյանի հայտարարության մեջ ասվում է. «Տնտեսագետ, «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի փորձագետ Արտակ Մանուկյանը, օրերս տարբեր ԶԼՄ-ներով ներկայացնելով պետական գնումների ոլորտում իրականացրած ուսումնասիրության արդյունքները, ակնհայտ կեղծ եւ իրականությանը չհամապատասխանող «տվյալներ» է հրապարակել «Տելիա Մեդ» փակ բաժնետիրական ընկերության (այդուհետ՝ ընկերություն) կնքած գործարքների մասին՝ այդպիսով հրապարակայնորեն տարածելով անձի պատիվը, արժանապատվությունը եւ գործարար համբավն արատավորող տեղեկություններ։ Ընկերությունը պաշտոնապես հայտարարում է, որ ակնհայտ զրպարտություն է հնչեցված հայտարարությունն առ այն, թե, իբր, «Տելիա Մեդ» ՓԲԸ-ն 2015 թ. նոյեմբեր-2016 թ.մարտ ամիսներին առողջապահության նախարարությանը մատակարարել է 2,5 մլն դոլարի չափով պատվաստանյութ։ Անթույլատրելի համարելով հանրային կարծիքը խեղաթյուրելուն ուղղված գործողությունները՝ «Տելիա Մեդ» փակ բաժնետիրական ընկերությունը հարկ է համարում ընդգծել, որ հետեւյալ գործարքների վերաբերյալ տարածված տեղեկությունները կեղծ են՝ ԲՑԺ 200000 դեղաչափով՝ 125.600.000 դրամի պատվաստանյութ ընկերության կողմից չի վաճառվել ԿԿԽ145000 դեղաչափ՝ 834.620.000 դրամի պատվաստանյութ ընկերության կողմից չի վաճառվել ԱԴՁ 180000 դեղաչափ՝86.040.000 դրամի պատվաստանյութ ընկերության կողմից չի վաճառվել։ Նշված պատվաստանյութերը ՀՀ առողջապահության նախարությանը մատակարարվել են միջազգային ընկերության կողմից, որի հետ «Տելիա Մեդ» ՓԲԸ-ն, որի միակ բաժնետերը մինչեւ 06.04.2016թ. հանդիսացել է Միսակ Աղվանի Հովսեփյանը, ոչ ուղղակի, ոչ էլ անուղղակի որեւէ առնչություն չունի։ Իրականում ընկերությունն ԱՆ-ին մատակարարել է միայն Տուլարեմիայի պատվաստանյութ՝ կնքված ՇՀԱՊՁԲ-15/4-2015/18-1 պայմանագրի հիման վրա։ Ըստ այդմ՝ մատակարարվել է 35000 դեղաչափ Տուլարեմիայի պատվաստանյութ, որի ընդհանուր արժեքը կազմել է մոտ 49 մլն դրամ։ Այն ձեռք է բերվել OAOK Torgovi Dom Allergen ընկերությունից եւ ինքնարժեքից 2-3, առավել եւս 7-8 անգամ բարձր գների մասին պնդումները բացահայտ հերյուրանքներ են։ 2016 թվականի մարտ ամսին մատակարարվել է նույն պատվաստանյութի 60.100 դեղաչափ, որի պայմանագրի արժեքը կազմել է 84 մլն դրամ։ Բացի այդ, 2016 թվականի մարտ ամսին մատակարարվել է երկու շարժական պատգարակ, որի պայմանագրի արժեքն է մոտ 3 մլն դրամ։ Նշված տվյալները վկայում են, որ 2015 թվականի նոյեմբեր ամսից մինչեւ 2016 թվականի մարտ ամիսն ընկերության կողմից մատակարարված ապրանքների ընդհանուր արժեքը կազմել է շուրջ 136 մլն դրամ, ինչը 2,5 մլն դոլարի հետ շփոթելու համար շատ մեծ երեւակայություն է պետք ունենալ, եթե, իհարկե, ակնհայտ փաստական տվյալները չեն խեղաթյուրվել դիտավորությամբ՝ տարաբնույթ քաղաքական շահարկումների առարկա դարձնելու նպատակով՝ կեղծ մտայնություն ձեւավորելու, թե Հովսեփյանի որդին անօրինական գործարքների մեջ է ներքաշված։ Նկատենք, որ հնչեցված հայտարարությունները պարունակում են նաեւ մի շարք այլ, մեղմ ասած, անճշտություններ, որոնց հարկ չենք համարում անդրադառնալ, քանզի վերոշարադրյալն արդեն իսկ բավարար է փաստելու, որ հանրությանը մատուցվել են ստահոդ տեղեկություններ։ Հեղինակավոր միջազգային կազմակերպության անունն օգտագործելով՝ տարածվել են զրպարտչական տեղեկություններ՝ մոլորեցնելով հանրային կարծիքը՝ այդպիսով ընկերությանը, ըստ էության, մեղադրելով կոռուպցիոն դրսեւորումների մեջ՝ արատավորելով նրա բարի համբավն ու հեղինակությունը։ «Տելիա Մեդ» փակ բաժնետիրական ընկերությունն ակնկալում է, որ փորձագետը հրապարակայնորեն՝ զանգվածային լրատվության նույն միջոցներով, ներողություն կխնդրի հասարակական կարծիքն ապակողմնորոշելու եւ հանրությանը սխալ տեղեկություններ տրամադրելու համար։ «Տելիա Մեդ» փակ բաժնետիրական ընկերությունն օրենքով սահմանված կարգով եւ եղանակներով հետամուտ կլինի իր գործարար համբավի, պատվի ու արժանապատվության պաշտպանությանը»,- ասվում է հայտարարության մեջ։ Նշենք, որ Նիկոլ Փաշինյանն էլ ԱԺ ամբիոնից հայտարարել էր http://news.am/arm/news/346249.html . «Մամուլը հայտնեց նաեւ, որ ՀՀ նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի որդին 2.5 մլն դոլարի մատակարարումեր է իրականացրել Առողջապահության նախարարությանը, ընդ որում, 5-6 անգամ չափազանցված գներով։ Աղվան Հովսեփյանը նախկին գլխավոր դատախազ է։ Կարելի է ենթադրել, որ դատախազական պաշտոնը ահա այսպիսի կոռուպցիոն եղանակներով փողեր աշխատելու լավ մեխանիզմ է»։

դիտվել է 8 անգամ
Լրահոս
Սա ժողովրդական նախագծի շնորհանդես էր Դարձել է քայլող աղետ Պատերազմի արդյունքում Իրանը հայտնվեց ձիու վրա, իսկ ԱՄՆ-ն՝ ձիու տակ․ գերմանական Der Spiegel Հոնկոնգում թողարկվող Asia Times պարբերականը թվերով է հիմնավորում, թե ինչ աստիճանի տուժեցին ԱՄՆ-ն ու Իսրայելն այս պատերազմում Ապարանի վթարի հետևանքով վնասվածքներ ստացած անձինք դուրս են գրվել հիվանդանոցից ՀՀ հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանը հանդես կգա «Փոփոխություն» ուղերձով․ «Ուժեղ Հայաստան» Նախաքննությունն ավարտված է․ կանխելու են Դավիթ Մինասյանին ազատ արձակելու հնարավորությունը․ փաստաբան Իրանական պատվիրակությունը պատրաստ է ԱՄՆ-ի հետ բանակցությունների ցանկացած զարգացման Շիրակի մարզում վթարի հետևանքով տուժած երեխաների վիճակը շարունակում է ծայրահեղ ծանր մնալ Թվում էր՝ նման ողբերգությունից հետո քարոզարշավը պետք է դադարեցվեր․ Գառնիկ Դանիելյանը՝ վթարի մասին 18-ամյա դպրոցական, կալանավորված Դավիթ Մինասյանի առողջական վիճակում որևէ դրական փոփոխություն չկա ՆԳՆ ավտոբուսի և թեթև մարդատարի վթարից տուժածները դուրս են գրվել ԲԿ–ից. նախարարություն Մահաբերի ուղևորությունը պետական գործառույթի հետ կապ չուներ, կապված էր քաղաքական գործունեության հետ Գրոսմայստեր Ռոբերտ Հովհաննիսյանը առաջատար է Գնթունիքում կանգ առնելը ավելի կարևոր էր, քան վթարից տուժածներին օգնության հասնելը․ Ալիկ Ալեքսանյան (video) Ինչպե՞ս ապրենք, եթե ջուր էլ չեղնի․ գազն էլ անջատեք՝ պրծնենք․ քաղաքացի (video) «Մահաբե՛ր, ուտելով գնում ես, սպա*ելով հետ գալիս»․ Վահե Մովսիսյան (video) Ունենք անշրջելի պարտավորություն, պետք է գործե՛նք․ Աշոտ Դանիելյանի խոսքը՝ Փարիզում (video) Գարեգին Երկրորդ Վեհափառի ուղերձը՝ Փարիզում անցկացվող Սփյուռքի զորաշարժին նվիրված խորհրդաժողովին (video) «Սամվել Կարապետյանն էլ ա աջակցություն տվել»․ տաշիրցին՝ Փաշինյանին (video) Քաղաքացին խայտառակեց Փաշինյանին․ «ՀՀ-ից դուրս ո՛չ հպարտ եք, ո՛չ՝ դուխով» (video) Տաշիրցին բողոքեց Փաշինյանին․ «100 հազար մենակ կոմունալ ենք տալիս, ո՞նց կոպեկներով աշխատեմ» (video) Ինչպես և ովքեր են թմրամոլությունը հովանավորում․ Ռոբերտ Քոչարյանը մանրամասնում է (video) Թրամփը նշել է ԱՄՆ-Իրան գործարքի առաջին կետը Նիկոլի ու ՔՊ-ի վերջին կանգառը (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am