Պարզապես շոու
«Զերծ մնանք ընդհանրապես շոուների տրամաբանությանը համապատասխանող ինչ-որ տպավորություն ստեղծող քայլերից, որոնք շատ կարճ կյանք կարող են ունենալ»: Այս մասին հայտարարեց ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը՝ նշելով. «Հավատալը… Գիտե՞ք, էդ էն տեղը չի, որտեղ վարչապետը հավատա կամ չհավատա: Մեր երկրում այնքան լրջագույն խնդիրներ են կուտակված, որ դրանք պետք է օր առաջ լուծել», – հավելեց նա` անդրադառնալով երեկ կառավարության նիստում տեղի ունեցած այն դրվագին, երբ Կարապետյանը չհավատած իրենց դաշնակցական նախարարին: Ըստ նրա՝ տեղի ունեցածը պարզապես շոու է:
