Վլադիմիր Վլադիմիրովիչ ընդունո՞ւմ եք...
ԱՊՀ-ի գագաթնաժողովը որոշում է ձեւակերպել համագործակցությունում նախագահությունը 2017 թվականի հունվարի 1-ին Ռուսաստանին փոխանցելու վերաբերյալ, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»: «Որոշում է կայացվել, որ հունվարի 1-ից, փաստաթղթերին համապատասխան, Անկախ պետությունների համագործակցությունում նախագահությունն անցնում է Ռուսաստանի Դաշնությանը: Իհարկե, Վլադիմիր Վլադիմիրովիչ, ես պետք է ձեզ խնդրեմ, որ հաստատեք, որ եկող տարի կստանձնեք ԱՊՀ-ի նախագահությունը: Ընդունո՞ւմ եք», — հարցրել է Ղրղզստանի նախագահ Ալմազբեկ Ատամբաեւը ԱՊՀ-ի Պետությունների ղեկավարների խորհրդի նիստին: Ռուսաստանի նախագահը պատասխանել է, որ «պատիվ կհամարի» տվյալ առաջարկը:
