16 փաստաթուղթ կներկայացվի
Բիշքեկում ԱՊՀ երկրների արտաքին գործերի նախարարների Խորհրդի նիստի արդյունքներով 16 փաստաթուղթ կներկայացվի Համագործակցության ղեկավարներին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: «ԱՊՀ պետությունների ղեկավարների ստորագրման համար 16 փաստաթուղթ կներկայացվի: Այդ թվում՝ ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների հայտարարությունները Համագործակցության 25-ամյակի կապակցությամբ, միջազգային ահաբեկչության դեմ պայքարի հարցում հետագա համատեղ ջանքերը, Նյուրնբերգյան տրիբունալի աշխատանքի ավարտի 70-ամյակը, թմրանյութերի միջազգային խնդիրը, ժամանակակից իրողություններին Համագործակցության ադապտացումը»,-ասվում է հաղորդագրության մեջ:
