ՀՅԴ-ն չի վախենում
ԱԺ ճեպազրույցների ժամանակ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը հայտարարել է, որ իրենք չեն վախենում Հայաստանի նոր վարչապետի պահանջկոտությունից:«ՀՅԴ չի վախենում պահանջկոտությունից: Եթե վարչապետը պահանջկոտ է, ապա միայն կողջունենք: Մենք մեր նախարարներին չենք ասում, որ իրենք կառավարությունում պաշտպանված են ՀՅԴ անդամ լինելով»: Հիշեցնենք, որ երեկ կառավարության նիստին նոր վարչապետ Կարեն Կարապետյանը քննադատել էր դաշնակցական Արծվիկ Մինասյանի գլխավորած Էկոնոմիկայի նախարարության գործունեությունը: Անդրադռնալով այս հարցին նախարարը ևս մեկ անգամ շեշտեց, որ իրենք վստահում են ամբողջությամբ Արծվիկ Մինասյանին, եթե վարչապետը չի հավատում, որ նա գիտի, թող համոզվի
