Բիշքեկում ընթանում է ԱՊՀ-ի պետությունների ղեկավարների խորհրդի նիստը
Բիշքեկում բացվել է ԱՊՀ-ի պետությունների ղեկավարների խորհրդի նիստը՝ նեղ կազմով, որտեղ քննարկվելու է չորս հարց՝ հայտնում է RIA Novosti-ն։ Հանդիպման օրակարգում են՝ Համագործակցության 25-ամյակի կապակցությամբ ԱՊՀ-ի մասնակից պետությունների ղեկավարների հայտարարությունը, արդի իրողություններին ԱՊՀ-ի ադապտացումը, ԱՊՀ-ի նախագահության հարցը, ԱՊՀ-ի պետությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստի անցկացումը: Ինչպես ավելի վաղ հայտնել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը, Մոսկվան, որին 2017 թվականին անցնում է Համագործակցության նախագահությունը, առաջարկում է ԱՊՀ-ի հերթական գագաթնաժողովն անցկացնել հոկտեմբերին Մոսկվայում և հույս ունի, որ այդ առաջարկը աջակցություն կգտնի Բիշքեկի հանդիպմանը: Ընդամենը հոբելյանական նիստի օրակարգում ընդգրկված է 15 հարց: Սպասվում է, որ փաստաթղթերը կստորագրվեն ընդլայնված կազմով նիստի ընթացքում։
