Ով է Կարեն Կարապետյանի նոր գլխավոր խորհրդականը, և ինչ պաշտոններ է զբաղեցրել
Գագիկ Մարտիրոսյանի կենսագրական տվյալները. 1990 – 1993 թթ. եղել է ՀՀ շինարարության մինիստր, ՀՀ շինարարության նախարար, 1993 – 1995 թթ.՝ ՀՀ պետնախարար, 1995 – 1998 թթ՝ ՀՀ էներգետիկայի նախարար, 1998 – 1999 թթ.՝ ՀՀ արտադրական ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող նախարար, 1999 թ.՝ ՀՀ վարչապետի խորհրդական, 2001 -2002 թթ.՝ ՀՀ կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ, ՀՀ վարչապետի խորհրդականի պարտականությունները կատարող, 2002 -2004 թթ.՝ ՀՀ կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ, 2004 -2008 թթ.՝ ՀՀ կառավարության աշխատակազմ` ՀՀ վարչապետի խորհրդական, 2008-2014թթ.՝ ITERA International Energy L.L.C (ք. Մոսկվա)` շինարարության և էներգետիկայի հարցերով փոխնախագահ 2014-2016թթ.՝ «Կապի նորարարական համակարգեր» ԲԲԸ (Սանկտ Պետերբուրգ)` խորհրդի նախագահ: Նշենք, որ Մարտիրոսյանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի` 2014 թվականի դեկտեմբերի 12-ի հրամանագրով պարգևատրվել է ՌԴ պետական պարգևով՝ Պատվո շքանշանով (Орден почета)։ Պարգևը Գագիկ Մարտիրոսյանին է շնորհվել «Սոչի-2014» օլիմպիադայի օբյեկտների շինարարական աշխատանքների կազմակերպմանն ակտիվ մասնակցելու համար։ Գագիկ Մարտիրոսյանը 65 տարեկան է:
