Կարեն Կարապետյանն աշխատանքից ազատեց
Հայաստանի նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանն աշխատանքից ազատել է կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի առաջին տեղակալ Գուրգեն Դումանյանին: «Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 6-րդ ենթակետը՝ Գուրգեն Դումանյանին ազատել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի առաջին տեղակալի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն», - ասված է վարչապետի որոշման մեջ:
