Կարեն Կարապետյանն աշխատանքից ազատել է Հրանուշ Հակոբյանի եղբորը
Կարեն Կարապետյանը փոփոխություններ է կատարել կառավարության աշխատակազմում: Աշխատանքից ազատվել է առողջապահության նախկին նախարար, ՀՀԿ ԳՄ անդամ Դերենիկ Դումանյանի որդին` Գուրգեն Դումանյանը, ով զբաղեցնում էր աշխատակազմի ղեկավար-նախարարի առաջին տեղակալի պաշտոնը: Աշխատանքից ազատվել է նաև ՀՀ սփյուռքի նախարարի պաշտոնակատար Հրանուշ Հակոբյանի եղբայրը` Կորյուն Հակոբյանը, ով մինչ այդ զբաղեցնում էր վարչապետի խորհրդականի պաշտոնը:
