«Բյուջե կլցնի». Բորիս Նավասարդյան. տեսանյութ
«Մենք տեղեկություններ ունենք, որ Կարեն Կարապետյանի` Երեւանի քաղաքապետ եղած ժամանակ որոշակի պայմանավորվածություններ են խախտվել` ոչ թե Կարեն Կարապետյանի, այլ ՀՀ բարձր ատյանների կողմից»,-այս մասին «Հայելի» մամուլի ակումբում ասաց Երեւանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը: Թե ինչ պայմանավորվածություններ են խախտվել ժամանակին, Բորիս Նավասարդյանը չհստակեցրեց, սակայն նշեց,որ դրանք բամբասանքների մակարդակով է, բայց կան բամբասանքներ, որոնք արժանահավատ են: Բորիս Նավասարդյանի խոսքով` Կարեն Կարապետյանի մոտ կստացվի բյուջե լցնել,սակայն նրա ցանկությամբ կառավարություն ձևավորելը դժվար կլինի: Մանրամասները՝ տեսանյութում https://www.youtube.com/watch?v=pbXOaQ0WUsc Լուսինե Միքաելյան
