«Նոր փրկիչներ են հայտնվել».Սուքիաս Ավետիսյան. տեսանյութ
«Հիմա վարչապետի փոփոխություն եղավ, որովհետև քաղաքական ուժերին, հանրապետության նախագահին և հենց անձամբ նախկին վարչապետին չէին բավարարում տնտեսության զարգացման, հասարակության զարգացման տեմպերը: Դանդաղ քայլերով առաջ գնալու իրավունք վերապահված չէ մեզ»,-այս մասին Հայելի ակումբում ասաց ՀՀԿ-ական պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը: Ըստ Ավետիսյանի՝ վարչապետն այն մարդն է, ով հետևելու է ցանկացած իրադարձության, իսկ երկրում բարեփոխումներ կատարելու և դրական արդյունքի հասնելու համար, պետք է սահմանադրության մեջ տեղ գտած կետերը կյանքի կոչել: Պատգամավորի համար զարմանալի է՝ վերջին շրջանում շատերը հանդես են գալիս այնպիսի հայտարարություներով,որ կարելի է կարծել՝ նոր փրկիչներ են հայտնվել: Մանրամասները՝ տեսանյութում Լուսինե Միքաելյան
