Վարչապետ է, հարցեր կտա, նկատողություն կանի, լրիվ նորմալ է. Հասմիկ Պողոսյան
ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնակատար Հասմիկ Պողոսյանը նորմալ է վերաբերվում վարչապետ Կարեն Կարապետյանի՝ իրեն ուղղված նկատողությանը: «Վարչապետ է, հարցեր կտա, նկատողություն կանի, լրիվ նորմալ է , ի՞նչ է պատահել, ինչո՞ւ եք խառնվել իրար»,- լրագրողների հետ զրույցում ասաց Հասմիկ Պողոսյանը: «Գիտե՞ք ինչ կա, ցանկացած տեղ, երբ մարդ նոր աշխատանքի է գալիս, սկսում է իր մոտեցումներով: Ես լրիվ նորմալ, առողջ մթնոլորտ եմ համարում երեկվա կառավարության նիստը: Սա է իմ դիրքորոշումը»,-նշեց նա: Հարցին՝ արդյոք իրեն տեսնու՞մ է կառավարության նոր կազմում, մշակույթի նախարարի պաշտոնակատարը խնդրեց իրեն մշակույթի վերաբերյալ հարցրեր ուղղել:
