Պոռնոմտածողության դրսեւորումից մինչեւ ատելության զսպանակ․խորհրդարանում թեժ է

ԱԺ-ում ՀՌԱՀ անդամի նոր թեկնածուի՝ Տիգրան Հակոբյանի հարցի քննարկումն անցավ հետաքրքրական մթնոլորտում։ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը բարձրացրեց ATV հեռուստաընկերության եթերով հեռարձակվող «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդման խնդիրը: Պատգամավորը վստահեցրեց՝ եթե իրեն պատմեին, չէր հավատա, որ այդ եթերում նման բաներ են ասում: «Ալիք փոխելիս մի նախադասություն հնչեց, որն այստեղ ինձ թույլ չեմ տա բարձրաձայնել, բայց դա պոռնոմտածողության ամենալկտի դրսևորումներից է: Այդ մասին գրառում արեցի Facebook-ի իմ էջում և արձագանքներից հասկացա, որ այդ հաղորդման մեջ նորմալ երևույթ է: Որտեղ բանավոր պոռնո տեսարաններ են նկարագրվում, ընդ որում՝ էստեղ երկու խնդիր կա՝ դեֆակտո և դեյուրե, դեյուրե խնդիրն այն է, որ իրավասու մարմին եք և աշխատում եք, դեֆակտո խնդիրն այն է, որ նշված ալիքը պատկանում է Վատիկանում ՀՀ դեսպան Միքայել Մինասյանին, ով Սերժ Սարգսյաննի փեսան է»,- ասաց Փաշինյանը և հետաքրքրվեց ՀՌԱՀ նոր անդամ Տիգրան Հակոբյանից, թե ընտրվելու դեպքում ի՞նչ քայլերի է դիմելու: Հակոբյանը համաձայնեց, որ եթերում իսկապես լուծելու խնդիրներ կան, սակայն նշեց, թե «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդումը չի նայել․«Ինչքանով նայել եմ «Կիսաբաց լուսամուտներ»-ը, ինչքան էլ այն մեզ դուր չգա, մեզ ներկայացնում է այն շերտերը, իրենց գործունեություն ու մտածմունքը, ապրելակերպը, որոնք ՀՀ-ում իրականություն են: Ընդհանրապես արգելել այդ բաները, կնշանակի, որ կստեղծենք ոչ իրական զուգահեռ վիրտուալ պատկերը, որը կսահմանափակի օբյեկտիվությունը: Եթե այնտեղ հայհոյանք կա, դա նորմ է, որի համար վարչական այլ տիպի պատժամիջոցներ կան, դրան պետք է արձագանքի ՀՌԱՀ-ն, այլ պատկան մարմինները, բայց պետք է ասեմ, որ եթերի կարգավորումը չի ենթադրում եթերի գրաքննություն»,- պատասխանեց Տիգրան Հակոբյանը: Նա իր պատասխանով էլ ավելի բորբոքեց Փաշինյանին , որն ափերից դուրս եկավ ՝ասելով մարդկանց տներում ամեն կատարվող բան չէ, որ կարելի է եթեր տալ: «Այդ թվում՝ ննջարաններում, այդ թվում՝ հազար ներողություն, զուգարաններում, այսինքն՝ ի՞նչ՝ մի հատ հաղորդում բացենք, էդ ամեն ինչը ցույց տա՞նք, Դուք ինձ ուղղակի ստիպեցիք, որ ես բարձրաձայնեմ, բոլոր ներկաներից և նրանից, ովքեր կլսեն, ես ներողություն եմ խնդրում հազար անգամ, սա հնչել է ATV հեռուսատընկերության եթերում: Մարդն ասում է, եթե մարդը կնգան բերան կքրֆե, էդ բերանն իրա էրեխեքը կպաչեն չէ՞, հիմա Դուք խոսում եք գրաքննության մասին: Ուրեմն՝ ՀՀ-ում ձեր պատկերացմամբ կարող են լինել հաղորդումներ՝ զուգարանային կրքեր և ուղիղ հեռարձակմամբ հեռարձակել: Սա նշանակում է՝ հասարակության ամենաներքին շերտերը տանում ենք էկրան, ինչ է թե 3 տոկոսով ռեյտինգ աճացնենք, որ հետո ընտրությունների ժամանակ Սերժ Սարգսյան քարոզեն»,- իրավացիորեն դժգոհեց Նիկոլ Փաշինյանը: Տիգրան Հակոբյանը քննարկման ընթացքում ընդունեց, որ Հեռուստատեսության ու ռադիոյի բնագավառում խնդիրներ կան, բայց նաեւ նկատեց, որ անկախությունից ի վեր բավական մեծ ծավալի աշխատանք է կատարվել , ընդունեց որ այսօր չեն կիրառվում հեղինակային իրավունքի պահանջները, երբեմն խախտվում է գովազդի մասին օրենքը, որտեղ հանձնաժողովն աշխատելու տեղ ունի: ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը հետաքրքրվեց՝ ինչպե՞ս է պատկերացնում հեռուստատեսության միջոցով ատելության զսպանակի թուլացումը, որի մեջ մեծ դերակատարություն ունի առաջին հերթին հեռուստամեդիան: Թեկնածուն ասաց, որ դժվարանում է պատասխանել, որովհետև դեռևս միայն հանձնաժողովի անդամի հավակնորդ է, այդ կառույցում չի աշխատել, բայց խոստացավ ընտրվելու դեպքում հանձնաժողովի հետ միասին ներկայացնել հայեցակարգ: «Ուշադրություն դարձնելո՞ւ եք ՀՀ հեռուստաալիքներին, մասնավորապես Հանրայինի եթերի անաչառության, օբյեկտիվության, հավասար տեղեկատվության տրամադրմանը, միջոցներ ձեռնարկելո՞ւ եք դրա դեմ, թե՞ ոչ, խստագույնս հետեւելո՞ւ եք, թե՞ ոչ»,- հետաքրքրվեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը։ Տիգրան Հակոբյանն ասաց, որ Հանրային խորհուրդն է դրանով զբաղվում եւ ՀՌԱՀ-ը միայն ոչ պետական հեռուստաընկերություններով է զբաղվում, չնայած այդ խնդիրն առկա է նաեւ մյուս հեռուստաընկերություններում: Նա ասաց, որ պետք է ՀՌԱՀ-ը հետեւի բազմակողմանի եւ օբյեկտիվ տեղեկատվության տարածմանը․«Խոսքի բազմազանություն ու անաչառություն ընդհանրապես չի կարող ապահովել մի լրատվամիջոց: Դա ապահովում է ամբողջ համակարգը: Ես կարծում եմ, մի քանի գաղափար ունենալ գլխում շիզոֆրենիայի պես մի բան է: Մի հեռուստաընկերություն կարող է դավանի ազատական գաղափարներ, մյուսը՝ սոցիալիստական, ազգայնական եւ այլն: Ազգաբնակչությանը հնարավորություն տալ ընտրել ինֆորմացիան, փորձել բազմազանությունից հստակեցել՝ ինչ-որ չափով ՀՀ-ում ապահոված է»: Տիգրան Ուրիխանյանը հարցրեց, թե ընտրվելու դեպքում կպարզե՞ք, թե ով է արգելել «Տիգրան Ուրիխանյանին, բացառությամբ մեկ հեռուստաալիքի՝ բոլոր հաղորդումներից՝ լրատվական, տեղեկատվական՝ զրկելու մասին: Կպարզե՞ք ով է հրահանգել, կարգադրել եւ իրականացրել»: Տիգրան Հակոբյանը պատասխանեց. «Կփորձեմ պարզել, հարցաքննության, լրագրության ունակություններ ունեմ: Եթե այդպիսի բան կա՝ ձեզ անպայման կտեղեկացնեմ»: Տիգրան Հակոբյանին խորհրդարանը ընտրեց այդ պաշտոնում։ Անի Սահակյան

դիտվել է 55 անգամ
Լրահոս
Ֆրանսիան դադարեցրել է միջուկային ռեակտորների աշխատանքը ռեկորդային շոգի պատճառով The Guardian․ Ակումբային ԱԱ-ի մասնակիցների թիվը հնարավոր է փոխվի Բրիտանիայի ծովային առևտրի վարչությունը հայտնել է, որ Հորմուզի նեղուցում կրակել են բեռնատար նավի վրա 27-ամյա վարորդը բախվել է երկաթե խողովակին և հայտնվել կանաչ գազոնում․ կա վիրավոր Ո՞ւր են անհետացել Էջմիածնի «Եկեղեցիների պուրակի» մանրակերտները․ ահազանգ Քանաքեռավանում բախվել են «Nissan March»-ն ու «Toyota Camry»-ն․ ավտոմեքենաներից մեկը վնաuել է գազատարը Բախվել են Mercedes-ը և Volkswagen-ը․ 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց Մինչև 2027 թ. հուլիսի 1-ը Ավտովթար Կապանում. վիրավորներ կան ԱԺ նախագահի թեկնածու է ընտրվել Ռուբեն Ռուբինյանը Իշխանատենչությու՞ն թե՞ օտար ծրագրի իրականացում․ Խոսրով Հարությունյան Սպանությանն օժանդակելու մեղադրանքով հետախուզվողը ձերբակալվել է Վենեսուելայի երկրաշարժի հետևանքով երկու հայ ընտանիքների տներ են ավերվել Էլ ի՞նչ պիտի անի ընդդիմությունը. քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի հոդվածը՝ կալանավայրից «Բոլորին դեմ եմ» կուսակցությունն ինքնալուծարվում է Ալիկ Ալեքսանյանը կմնա կալանքի տակ Դավիթ Համաբարձումյանի տնային կալանքը փոխեցին վարչական վերահսկողության Պորտուգալիայից կրած պարտությունից հետո ուզբեկ երկրպագուները ջարդել են իրենց հեռուստացույցները «Պետությունը նախ կառուցվում է մտքի մեջ». Հայր Ռուբեն Կան ձերբակալվածներ Ադրբեջանցի պաշտոնյաները կանգնել են էկրանի առաջ և տեսակապով միացել Երևանի փողոցներին՝ իբր սա իրենց «հայրենիքն» է. ադրբեջանագետ Հունիսի 26-ին. Իշխան Սաղաթելյանը տեղեկացնում է Սարգիս Տեր-Եսայանը տուժող է ճանաչվել՝ քաղաքապետարանում ծեծկռտուքի գործով
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am