Գագիկ Ծառուկյանը խոսքի մարդ է. ՀՀԿ խմբակցության ղեկավար
«Ես չգիտեմ՝ Մելքումյանի մոտ ինչ-որ բան փոխվե՞լ է, թե՞ ոչ, մեզ մոտ ոչ մի բան չի փոխվել: Գագիկ Ծառուկյանը խոսքի մարդ է, և ես հավատում եմ նրա խոսքին»,- այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ հայտարարեց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը` արձագանքելով «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանի՝ Գագիկ Ծառուկյանը ժամանակավորապես է հեռացել քաղաքականությունից հայտարարությանը: Վ. Բաղդասարյանը բոլոր քաղաքական ուժերին հորդորեց չհեռանալ: Նա նաև հորդորեց նման գնահատականներ չհնչեցնել, թե արդյոք Գագիկ Ծառուկյանը դեռ «չարիքի գիտակցո՞ւմ է, թե՞ ոչ», առավել ևս, եթե չի զբաղվում քաղաքականութամբ: Թե ինչպե՞ս կընդունեն, եթե, ՀՀԿ-ի խոսքերով ձևակերպված, «չարիքը» որոշի վերադառնալ քաղաքականություն, Վ. Բաղդասարյանը պատասխանեց. «Անհնար եմ համարում, եթե մի բան իրականության մեջ չկա, ինչի՞ ժամանակ կորցնենք, խոսենք դրա մասին»:
