ՕԵԿ-ի համար պատվաբեր է Գյումրիում Վարդան Ղուկասյանի աջակցությունը
ԱԺ ճեպազրույցների ժամին «Օրինաց երկիր» խմբակցության քարտուղար Մհեր Շահգելդյանից լրագրողները հետաքրքրվեցին՝ հաշվի առնելով, որ Գյումրիի ՏԻՄ ընտրություններին նրանց աջակցում է Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը, ով հայտնի է իր կրիմինալ անցյալով, վերածնունդ ապրող ՕԵԿ-ի համար պատվաբե՞ր է: « Գյումրու ընտրություններին ներկայացրել ենք ցուցակ, որը գլխավորում է Հովհաննես Մարգարյանը, և մեզ աջակցում են բազմաթիվ քաղաքական գործիչներ, անհատներ, Մարգարյանն ընդունված և սիրված է, երկար տարիներ խոսել և պայքարել է Գյումրու խնդիրների համար,և շատերը աջակցում են այն ցուցակին, որին «Հայկական վերածնունդը» ներկայացրել է, իսկ մնացածը ձեր մոտեցումներն են»,- ասաց Մհեր Շահգելդյանը:
