Որն էր նոր վարչապետի ուշագրավ հայտարարությունը
Այսօր ԱԺ ճեպազրույցների ժամին ԱԺ ՕԵԿ պատգամավոր Մհեր Շահգելդյանը հայտարարեց,որ երեք օր է, ինչ Կարեն Կարապետյանը նշանակված է վարչապետ, դեռ պետք է ներկայացնի ծրագիր, դա կտեսնենք: «Չենք ուզում այս րոպեին գնահատական տալ, հաջողություն ենք մաղթում: Ուշագրավ հայտարարություն արեց, որ բիզնեսները չեն խլվելու, այսինքն` մինչ այժմ խլվել են: Եթե այդպես է, ուրեմն դա շատ բացասական է: Մենք մեր գնահատականները կտանք աշխատանքի ընթացքում», – հավելեց նա:
