Եթե վարչապետը Արծվիկ Մինասյանին չի հավատում, թող համոզվի. Արմեն Ռուստամյան
Դաշնակցությունը պաշտպանել է նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանի թեկնածությունը, նաեւ լիահույս է, որ վերջինս կարող է լուծել երկրի առջեւ ծանրացած խնդիրները,ԱԺ ճեպազրույցների ժամին հայտարարեց ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը և ասաց, որ վարչապետի փոխարեն ինքը զերծ կմնար նման բառապաշարից, որը նա օգտագործեց Էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար դաշնակցական Արծվիկ Մինասյանի հետ խոսելիս: «Նախորդ փորձերը նկատի ունենալով` այդ ամենը պետք է կատարվի կոնկրետ քայլերի միջոցով, և զերծ մնանք շոուների տրամաբանությանը համապատասխան տպավորություն ստեղծող քայլերից»,- նշեց նա: «Մեր երկրում այնքան լրջագույն խնդիրներ են կուտակված, որ դրանք պետք է օր առաջ լուծել: Մենք վստահում ենք ամբողջությամբ Արծվիկ Մինասյանին, եթե չի հավատում վարչապետը, որ նա գիտի, թող համոզվի», – հավելեց նա` անդրադառնալով երեկ կառավարության նիստում տեղի ունեցած այն դրվագին, երբ Կարապետյանը չհավատած իրենց դաշնակցական նախարարին:
