Լարված իրավիճակ Աղավնաձորում
Վայոց ձորի Աղավնաձոր համայնքում լարված իրավիճակ է: Գյուղի կենտրոնում հավաքված խաղողագործներն իրենց բողոքին ներքաշել են նաև երեխաներին և թույլ չեն տվել նրանց գնալ դպրոց եւ մանկապարտեզ: Բանն այն է,որ գյուղացիները դեռ չեն ստացել նախորդ տարի մթերված խաղողի գումարները:Վերջիններիս նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը խոստացել էր հարցին լուծում տալ:Հիմա էլ խաղողագործները հույսը նոր վարչապետի հետ են կապում: «Կարեն Կարապետյանից ակնկալում ենք, որ միջնորդի, որ մեր գումարները տան: Նախորդ տարվանից կուտակված ողջ գումարից ոչինչ չենք ստացել: Մենք երեկ մարզպետին ասել ենք, որ հին վարչապետի հետ այլեւս հույս չենք կապում»,- բողոքում են Աղավնաձորի խաղողագործները:
