Թող բարի լիներ, շուտ ասեր իշխանությունը
ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը ԱԺ ճեպազրույցների ժամանակ կարևոր համարաեց վարչապետի փոփոխությունը, թեկուզև քաղաքական մեծամասնությունը նույնն է մնացել. «Երբ Հովիկ Աբրահամյանը նշանակվեց վարչապետ, ես բազմիցս ասել եմ, որ վարչապետը կարող է հաջողություն ունենալ, եթե սոցիալական ու տնտեսական հարցերում գոնե 50 տոկոսով հանրապետության նախագահի որոշումներում վետոյի իրավունք ունենա: Նոր վարչապետը նաև պետք է ունենա դատաիրավական համակարգում վետո դնելու իրավունք:Ես համամիտ եմ այն գնահատականին, որ տնտեսության վիճակը չափազանց ծանր է, բայց դրա մասին մենք ինչքան ժամանակ ենք ասում, բարի լիներ, շուտ ասեր իշխանությունը, նոր չէ, որ վատ է տնտեսության վիճակը»: Հարցին, որ տնտեսության վիճակը վատացել է հատկապես Հովիկ Աբրահամյանի կառավարման տարիներին, որի հետ հույսեր կապում էր քառյակն, այդ թվում ԲՀԿ-ը, Մ. Մելքումյանն արձագանքեց, որ այո, այն ստանդարտ միջոցառումներն, որ պետք է արվեր, չեն արվել:
