Լոս Անջելեսում երիտասարդ հայ է սպանվել/տեսաշար,տեսանյութ/
nbclosangeles.com-ը գրում է, որ Լոս Անջելեսի Վուդլենդ Հիլս թաղամասում սպանվել է 37-ամյա հայ Հովիկ Կրբոյանը։Ըստ ոստիկանության՝ հրազենյաին վիրավում ստացած անձը տեղում մահացել է։ Նրան սպանել են, երբ նա բացել է տան դուռը՝ կարծելով, թե պիցցայի առաքիչներն են,բացել է դուռը, ինչից հետո կրակել են նրա վրա։ Իրավապահները կրակոցների մասին 12 տարբեր ահազանգ են ստացել։ Նրա կինն ու 9-ամյա դուստրը տանն են եղել և չեն վնասվել։


