ՀՅԴ պատգամավոր. Այսօր մամուլում գրում են էն, ինչը պահանջարկ ունի
Երեկ հայրենի խորհրդարանը միանգամից երկու քվեարկություն իրականացրեց՝ ընտրելով որպես ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին, իսկ որպես ՀՌԱՀ անդամ՝ Տիգրան Հակոբյանին։ Ի դեպ, գաղտնի քվեարկության արդյունքները ամփոփող ԱԺ հաշվիչ հանձնաժողովի անդամների կազմում էր ԱԺ ՀՅԴ-ական պատգամավոր Կարեն Շախմուրադյանը, ով Արծվիկ Մինասյանը՝ ՀՀ էկոնոմիկայի նախարար նշանակվելուց հետո միայն ստացավ պատգամավորական մանդատ։
Ինչևէ, հաշվի առնելով, որ Կ. Շախմուրադյանը դեռևս դասվում է խորհրդարանական նորեկների շարքին՝ «Իրավուքը» տեղի ունեցած քվեարկության և հավիչ հանձնաժողովի իրականացրած աշխատանքի մասին փորձել է պարզել նրա տպավորությունները։ Սակայն՝ ապարդյուն։ Արի ու տես, որ ՀՅԴ-ական պատգամավորը լրագրողներից նեղսրտած է. «Շատ վատ է, շատ։ Այսօր մամուլում գրում են էն, ինչը պահանջարկ ունի, կարդացվում է, մեզ էլ վարկաբեկում են...»։
Հարցերը, թե ու՞մից, ինչի՞ց և ե՞րբ է ՀՅԴ-ական երիտասարդ պատգամավորը նեղացել, մնացին օդում կախված։
