ԱՊՀ-ի երկրների ԱԳ նախարարները Բիշքեկում են
Բիշքեկում ընթանում Է ԱՊՀ-ի երկրների արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստը,որտեղ վերջնականապես կհամաձայնեցնեն ու կպատրաստեն այն փաստաթղթերը, որոնք ներկայացվելու են ԱՊՀ-ի պետությունների ղեկավարների խորհրդին: Սեպտեմբերի 16-ին Բիշքեկում կկայանա ԱՊՀ-ի պետությունների ղեկավարների խորհրդի հոբելյանական նիստը, որը կընթանա Ղրղզստանի նախագահ Ալմազբեկ Աթամբաեւի նախագահությամբ: Նիստը կանցկացվի օրվա երկրորդ կեսին «Ալա Արչա» պետական նստավայրում:
