«Բա Մանվել Գրիգորյանն է քաղաքապետը, Կարենն ո՞վ է». Էջմիածնում լարվածությունը մեծանում է

«Հայկական Ժամանակ» թերթը գրում է. «Որքան մոտենում է սեպտեմբերի 18-ին նշանակված ՏԻՄ ընտրությունների օրը՝ այնքան Էջմիածնում լարվածությունը մեծանում է: Գործող քաղաքապետ Կարեն Գրիգորյանի դեմ առաջադրված թեկնածուներից Արթուր Թումանյանը, ում սատարում են նախկին քաղաքապետ Հրաչիկ Աբգարյանն ու նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանը, այսօր մեզ հետ զրույցում պնդում էր, որ Գրիգորյանի թիմակիցներն ու անձամբ նրա հայրը՝ գեներալ Մանվել Գրիգորյանը, Էջմիածնում վախի մթնոլորտ են տարածել, մարդկանց ահաբեկում են, ընտրակաշառք են բաժանում: Կարեն Գրիգորյանի թիմն էլ հերքում է այս պնդումները՝ կաշառք բաժանելու մեղադրանքներն ուղղելով դեպի Թումանյանի թիմը: – Պարոն Թումանյան, քարոզարշավի սկզբում մի փոքր լարվածություն կար Էջմիածնում, հիմա նորմա՞լ է ընթանում: – Մեր աղջիկներին ուզեցել են ահաբեկել, գումար են առաջարկել՝ իրենց կողմն անցնելու համար, բայց մեր աղջիկները պինդ կանգնած են: – Աղջիկներ ասելով ո՞ւմ նկատի ունեք: – Դե շտաբի աշխատողներին, քարոզարշավ կատարողներին: – Խոսակցություն կար անձնագրերի տվյալներ հավաքելու մասին: Կա՞ նման բան: – Անձնագրեր հավաքում են, այո, արդեն խոսակցություն կա՝ գումար են բաժանում՝ 10 հազար դրամ: – Մեկ ձայնի համա՞ր 10 հազար: – Հա, մի ձայնի համար: Որ 4 տարվա ես բաժանում՝ ամիսը 200 դրամով ուզում են ձայն առնել: Չնայած այստեղ անապահով խավը շատ է, դրա վրա էլ են աշխատում: – Իսկ ձեզ սիրո՞ւմ են: – Ես չեմ ասի իմ համար գժվում են, բայց իր հետ համեմատած՝ այո: Տարիների ընթացքում իրենց թալանն են անում: – Թալա՞ն են անում: – Թալան է, բա ինչ է, միայն իրենց ընտանիքն է աշխատում քաղաքապետարանում …էլեկտրացանցի աշխատողներին, գազի աշխատողներին, բոլորին հանել, գցել են փողոցները, ամեն մեկը մի բան է խոստանում, ամեն մեկը մի գործ է անում, էն մեկին ասում են հոսանքը կքաշենք, էն մեկին ասում են գազ կքաշենք, մեկին ասֆալտ կանենք եւ այսպես: – Լարվածությունը գնալով կմեծանա, դուք պատրա՞ստ եք մինչեւ վերջ գնալու: – Մեծանում է՝ մեծանա, մենք կորցնելու բան չունենք, իրնք ունեն: Ես չեմ կարող հետ գնալ կամ հրաժարվել, որովհետեւ դա նաեւ իմ թասիբի, նամուսի հարցն էլ է: Էսօր չեք պատկերացնում ինչ վիճակի մեջ է Էջմիածինը: Պիտի ապրեիք, որ իմանայիք ինչ վիճակում է ապրում էջմիածինցին: – Միջամտո՞ւմ է Մանվել Գրիգորյանը: – Բա Մանվել Գրիգորյանն է քաղաքապետը, Կարենն ո՞վ է: Հիմա էլ ելույթ է ունենում, որ քառօրյա պատերազմից Արթուր Թումանյանը փախել է, իրեն չընտրեք: Ես պատերազմից ո՞նց կփախնեմ: Կամ դու գնացիր պատերազմ ի՞նչ արիր: Հեր ու տղա սելֆի արիք, թալան արիք, էն ՈՒԱԶ-ներն էլ որ պիտի թողեիք դիրքերում զինվորները քշեին, վերցրել, բերել լցրել ես ձեր տունը»: Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական Ժամանակ» թերթի այսօրվա համարում:

դիտվել է 4 անգամ
Լրահոս
Իսրայելը հարվածել է Լիբանանին «Էս մարդն անգամ մարդկանց մահերի վրա է անամոթաբար միավորներ հավաքում՝ ընդգծելով, որ մահերի պատճառն էլ է իրենց «լավ աշխատանքը»». Արմեն Հովասափյան Ուկրաինայի հակամարտությունը հնարավոր չէ կարգավորել առանց ՌԴ-ի համար անվտանգության երաշխիքների Սթարմերը սկանդալի մեջ է հայտնվել Ավտոմեքենան հանդիպակաց գոտում է բախվել ՆԳՆ–ի ավտոբուսին. ՔԿ–ն` վթարի մասին Վենսը Իսլամաբադում բանակցություններ է վարել Պակիստանի վարչապետի հետ TRIPP նախագծի իրականացումը կարող է փոխել տրանսպորտային և ընդհանուր տարածաշրջանային դինամիկան․ Հաջիև Սա ժողովրդական նախագծի շնորհանդես էր Դարձել է քայլող աղետ Պատերազմի արդյունքում Իրանը հայտնվեց ձիու վրա, իսկ ԱՄՆ-ն՝ ձիու տակ․ գերմանական Der Spiegel Հոնկոնգում թողարկվող Asia Times պարբերականը թվերով է հիմնավորում, թե ինչ աստիճանի տուժեցին ԱՄՆ-ն ու Իսրայելն այս պատերազմում Ապարանի վթարի հետևանքով վնասվածքներ ստացած անձինք դուրս են գրվել հիվանդանոցից ՀՀ հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանը հանդես կգա «Փոփոխություն» ուղերձով․ «Ուժեղ Հայաստան» Նախաքննությունն ավարտված է․ կանխելու են Դավիթ Մինասյանին ազատ արձակելու հնարավորությունը․ փաստաբան Իրանական պատվիրակությունը պատրաստ է ԱՄՆ-ի հետ բանակցությունների ցանկացած զարգացման Շիրակի մարզում վթարի հետևանքով տուժած երեխաների վիճակը շարունակում է ծայրահեղ ծանր մնալ Թվում էր՝ նման ողբերգությունից հետո քարոզարշավը պետք է դադարեցվեր․ Գառնիկ Դանիելյանը՝ վթարի մասին 18-ամյա դպրոցական, կալանավորված Դավիթ Մինասյանի առողջական վիճակում որևէ դրական փոփոխություն չկա ՆԳՆ ավտոբուսի և թեթև մարդատարի վթարից տուժածները դուրս են գրվել ԲԿ–ից. նախարարություն Մահաբերի ուղևորությունը պետական գործառույթի հետ կապ չուներ, կապված էր քաղաքական գործունեության հետ Գրոսմայստեր Ռոբերտ Հովհաննիսյանը առաջատար է Գնթունիքում կանգ առնելը ավելի կարևոր էր, քան վթարից տուժածներին օգնության հասնելը․ Ալիկ Ալեքսանյան (video) Ինչպե՞ս ապրենք, եթե ջուր էլ չեղնի․ գազն էլ անջատեք՝ պրծնենք․ քաղաքացի (video) «Մահաբե՛ր, ուտելով գնում ես, սպա*ելով հետ գալիս»․ Վահե Մովսիսյան (video) Ունենք անշրջելի պարտավորություն, պետք է գործե՛նք․ Աշոտ Դանիելյանի խոսքը՝ Փարիզում (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am