Բիզնես խլելը պետք է բա­ցառվի

Հրապարակ օրաթերթը գրում է.Անշուշտ, շատ լավ կլինի, որ մե­զանում դադարեցվեն փոքր ու միջին բիզնեսի չպահանջված ստուգումները` ձեռնարկատերերը շունչ քաշեն, կարո­ղանան կենտրոնանալ իրենց բիզնեսի վրա, ազատվեն հարկայինի մամլիչից: Իհարկե, բիզնես խլելը պետք է բա­ցառվի, իսկ նման փորձ անողները պետք է խստորեն պատժվեն: Նման հազարավոր օրինակներ գիտենք մենք, երբ մարդն անզոր է եղել մեր երկրի «հզորների» առաջ, եւ նրանից խլել Են իր եկամտաբեր բիզնեսը, որի վրա տարիների կյանք ու աշխատանք է դրել: Հաճախ «խլելու» գործընթացը կազմակերպվել է էժան գնով վաճառք ստիպելու, երբեմն «փայ» մտնելու ճանապարհով: Եվ այդ միջնադար­յան մեթոդներն արմատախիլ անե­լու Կարեն Կարապետյանի փորձերը ոչ միայն ազնիվ են, ողջունելի, այլեւ արդարության հաստատմանն ուղղ­ված: Անշուշտ, նաեւ շատ կարեւոր է, որ բիզնեսի հետ կապված հարցերն արագությամբ լուծվեն’ պետական ապարատն արագ արձագանքի ձեռ­նարկատերերի դիմումներին: Այդ առումով Արծվիկ Մինասյանին ու էկոնոմիկայի նախարարությանն ուղղված դիտողությունն էլ երեկվա կառավարության նիստում տեղին է: Բայց ամբողջ բանն այն է, որ այս փոքրիկ լուծումներն իրավիճակի ար­մատական փոփոխության հանգեց­նել չեն կարող: Սրանք կայացած տն­տեսություն, բարեկեցիկ միջավայր, ազատ ու հավասար մրցակցային դաշտ ունեցող երկրների համար են, որոնք այնպիսի գլոբալ խնդիրներ չու­նեն իրենց առջեւ ծառացած, ինչպես Հայաստանը: Սրանք հացի խնդիր, փակ ճանապարհներ, երկիրը լքող քաղաքացի, ահռելի աղքատություն, զրո արտադրություն ունեցող երկրին բնորոշ լուծումներ չեն: Մեր երկրում այսօր արմատական, ոչ ստանդարտ, շոկային լուծումներ են հարկավոր, որը հենց կախարդական փայտիկի դեր կկատարի: Կոսմետիկ փոփոխություն­ներով, բիզնես միջավայրը փոքր-ինչ բարելավելով` իրավիճակը չես փրկի: Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում:  

դիտվել է 30 անգամ
Լրահոս
Իսրայելը հարվածել է Լիբանանին «Էս մարդն անգամ մարդկանց մահերի վրա է անամոթաբար միավորներ հավաքում՝ ընդգծելով, որ մահերի պատճառն էլ է իրենց «լավ աշխատանքը»». Արմեն Հովասափյան Ուկրաինայի հակամարտությունը հնարավոր չէ կարգավորել առանց ՌԴ-ի համար անվտանգության երաշխիքների Սթարմերը սկանդալի մեջ է հայտնվել Ավտոմեքենան հանդիպակաց գոտում է բախվել ՆԳՆ–ի ավտոբուսին. ՔԿ–ն` վթարի մասին Վենսը Իսլամաբադում բանակցություններ է վարել Պակիստանի վարչապետի հետ TRIPP նախագծի իրականացումը կարող է փոխել տրանսպորտային և ընդհանուր տարածաշրջանային դինամիկան․ Հաջիև Սա ժողովրդական նախագծի շնորհանդես էր Դարձել է քայլող աղետ Պատերազմի արդյունքում Իրանը հայտնվեց ձիու վրա, իսկ ԱՄՆ-ն՝ ձիու տակ․ գերմանական Der Spiegel Հոնկոնգում թողարկվող Asia Times պարբերականը թվերով է հիմնավորում, թե ինչ աստիճանի տուժեցին ԱՄՆ-ն ու Իսրայելն այս պատերազմում Ապարանի վթարի հետևանքով վնասվածքներ ստացած անձինք դուրս են գրվել հիվանդանոցից ՀՀ հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանը հանդես կգա «Փոփոխություն» ուղերձով․ «Ուժեղ Հայաստան» Նախաքննությունն ավարտված է․ կանխելու են Դավիթ Մինասյանին ազատ արձակելու հնարավորությունը․ փաստաբան Իրանական պատվիրակությունը պատրաստ է ԱՄՆ-ի հետ բանակցությունների ցանկացած զարգացման Շիրակի մարզում վթարի հետևանքով տուժած երեխաների վիճակը շարունակում է ծայրահեղ ծանր մնալ Թվում էր՝ նման ողբերգությունից հետո քարոզարշավը պետք է դադարեցվեր․ Գառնիկ Դանիելյանը՝ վթարի մասին 18-ամյա դպրոցական, կալանավորված Դավիթ Մինասյանի առողջական վիճակում որևէ դրական փոփոխություն չկա ՆԳՆ ավտոբուսի և թեթև մարդատարի վթարից տուժածները դուրս են գրվել ԲԿ–ից. նախարարություն Մահաբերի ուղևորությունը պետական գործառույթի հետ կապ չուներ, կապված էր քաղաքական գործունեության հետ Գրոսմայստեր Ռոբերտ Հովհաննիսյանը առաջատար է Գնթունիքում կանգ առնելը ավելի կարևոր էր, քան վթարից տուժածներին օգնության հասնելը․ Ալիկ Ալեքսանյան (video) Ինչպե՞ս ապրենք, եթե ջուր էլ չեղնի․ գազն էլ անջատեք՝ պրծնենք․ քաղաքացի (video) «Մահաբե՛ր, ուտելով գնում ես, սպա*ելով հետ գալիս»․ Վահե Մովսիսյան (video) Ունենք անշրջելի պարտավորություն, պետք է գործե՛նք․ Աշոտ Դանիելյանի խոսքը՝ Փարիզում (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am