Քվեարկության գործընթացը կդառմա էլեկտրոնային. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՀՀ իշխանությունները ցանկանում են ընտրություններում քվեարկության գործընթացը դարձնել էլեկտրոնային: Այս նպատակով նույնիսկ բանակցություններ են վարել եվրոպական կառույցների հետ, որոնք խոստացել են անհրաժեշտ ֆինանսավորումը հատկացնել: Այս համակարգը ներդնելով՝ իշխանությունները ցանկանում են ստանալ մի իրավիճակ, որ մարդիկ վախից կամավոր քվեարկեն իրենց օգտին: Ինչպես հայտնի է՝ այսօր ՀՀ քաղաքացիների այն ստվար հատվածը, որն աշխատում է որեւէ հաստատությունում, հոգեբանորեն վախենում է իշխանություններին հակադրվել՝ մտածելով, թե ընտրական գործընթացն ամբողջությամբ ինչ-որ կերպ վերահսկվում է: Եվ այս իրավիճակում էլեկտրոնային քվեարկության անցնելու տարբերակը գտնված ելք է: Մարդիկ այլեւս կասկած չեն ունենա, որ իրենց քվեարկությունը վերահսկվում է: Արդյունքում պետական ծառայողները կամ ինչ-որ կերպ իշխանություններից կախում ունեցող ընտրողները ինքնակամ իշխանությունների օգտին կքվեարկեն եւ ՀՀ-ում կլինեն ազատ ու թափանցիկ ընտրություններ: Մանրամասները` թերթի այսօրվա համարում:
