Պետբյուջեի մուտքերի 65 տոկոսը ապահովում են խոշոր հարկատուները. «Ժողովուրդ»
2015 թվականի արդյունքներով՝ Հայաստանի հազար խոշոր հարկատուները պետական բյուջե են վճարել 696 միլիարդ 514 միլիոն դրամի հարկեր եւ տուրքեր: Սա այն դեպքում, երբ նախորդ՝ 2014 թվականին, հազար խոշոր հարկատուները վճարել էին 700 միլիարդ 503 մլն դրամի հարկեր եւ տուրքեր: Ավելին՝ «Որոտանի ՀԷԿ»-ը, որ սովորաբար 3 միլիարդ դրամի սահմաններում հարկեր եւ տուրքեր է վճարել պետբյուջե, անցած տարի ձեռնարկության վաճառքի գործարքի արդյունքում մեծացրել է վճարումները. մոտ 17 միլիարդ դրամի հարկ է վճարել: Ու այս փաստը հաշվի առնելով՝ կարելի է ասել, որ իրականում խոշոր հարկատուների վճարած հարկերը ոչ թե 4, այլ 18 միլիարդ դրամով են պակասել: Այս երեւույթը գուցե այդքան կարեւորություն չունենար, եթե Հայաստանի տնտեսությունը գեր կենտրոնացած չլիներ: Ինչպե՞ս, բացատրենք: Հայաստանում գոյություն ունեն 96 հազարից ավել հարկատուներ, որոնք բոլորով միասին պետական բյուջե են վճարել 1 տրիլիոն 65 միլիարդ դրամի հարկեր եւ տուրքեր: Ստացվում է, որ մեր պետբյուջեի մուտքերի ավելի քան 65 տոկոսը ապահովում են հենց խոշոր հարկատուները: Մանրամասները` թերթի այսօրվա համարում:
