Նոր «պայթյո՞ւն» Մերձավոր Արևելքում

Շիա քարոզչի մահապատիժը բողոքի ալիք է բարձրացնել ողջ Մերձավոր Արևելքում: Ընդդեմ հարևան Իրանի ուշագրավ իրադարձություններ են ծավալվում արդեն մի քանի օր, որոնք կարող են լրջագույն խնդիր դառնալ տարածաշրջանում: Ամեն ինչ սկսվեց նրանից, որ Սաուդյան Արաբիայի ՆԳՆ-ն օրեր առաջ հայտարարեց ահաբեկչության ու ահաբեկչություն հրահրելու համար դատապարտված 47 մարդու նկատմամբ մահապատժի իրականացման մասին: Հայտնի դարձավ, որ մահապատժի են ենթարկվել նաև Սաուդյան Արաբիայում «Ալ Քաիդա»-ի բջիջի առաջնորդներից մեկը՝ Ֆարիս ազ-Զահրանին ու շիա քարոզիչ Նիմր ան-Նիմրը: Երկուսն էլ 2014-ին դատապարտվել էին գերագույն պատժի: 2014թ. փետրվարին Սաուդյան Արաբիայում խստացվեցին ահաբեկչական ու ծայրահեղական կազմակերպությունների գործունեությանը մասնակցության համար քրեական պատիժը: Հրապարակվել էր նաև այն կազմակերպությունների ցանկը, որոնք Թագավորությունում ահաբեկչական են ճանաչվել: Իսկ Նիմրն ակտիվ մասնակից էր մի շարժման, որը պայքարում է թագավորության հպատակներին ավելի մեծ ազատություններ տրամադրելու, սահմանադրական բարեփոխումների համար և կրոնական փոքրամասնությունների հետապնդումների դեմ: Սա մեծ դժգոհության առիթ դարձավ Իրանում: Շիա հանրահայտ քարոզիչ Նիմր ան Նիմրի մահապատիժը կհանգեցնի սաուդյան վարչակարգի դեմ պայքարի ուժեղացմանը, հայտարարեց Իրանի ամենաազդեցիկ կրոնական գործիչներից մեկը` իմամ այաթոլա Ահմադ Հաթամին Թեհրանում ուրբաթօրյա նամազի ժամանակ: «Ան-Նիմրի մահապատիժը հերթական օղակն է դարձել սաուդյան վարչակարգի հանցագործությունների շղթայում: Մենք կասկած չունենք, որ նրա հեղված արյունը կծառայի նրան, որ Ալ Սաուդի տունը կտապալվի», ասել էր այաթոլա Հաթամին` նշելով, որ «Էր Ռիյադի վարչակարգի կողմից կատարված հանցագործությունները նրան վտարանդի կդարձնեն մահմեդական աշխարհում»: «Մենք վճռական ենք տրամադրված, որպեսզի թույլ չտանք, որ Իրանը խարխլի մեր անվտանգությունը, ստեղծի կամ հաստատի ահաբեկչական օջախներ մեր կամ մեր դաշնակիցների երկրներում», նշել է Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարը: Ալ-Ջուբեիրը Թեհրանին մեղադրել է նաև մաքսանենգ ճանապարհով զենք, պայթուցիկ տեղափոխելու մեջ։ «Իրանի ռեժիմը օտարերկրյա դիվանագիտական առաքելությունների նկատմամբ բռնությունների մեծ ցանկ ունի՝ սկսած 1979-ին ԱՄՆ դեսպանատան գրավումից», նշել էր նախարարը։ Մինչդեռ, Իրանի ԱԳ նախարարի խոսնակ Հոսեյն Ջաբեր Անսարին Սաուդյան Արաբիային մեղադրել է «տարածաշրջանում բախումների և լարվածության աճին նպաստելու մեջ»։ Իսկ Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին հայտարարել էր, որ Սաուդյան Արաբիային սպասվում է «աստվածային հատուցում»: Այս իրադարձություններից հետո` զարգացումներն արագ են ընթանում: Իրանի ԱԳ նախարարությունը կանչել է Թեհրանում Սաուդյան Արաբիայի հավատարմատարին և բողոք հայտնել շիա քարոզիչ Նիմր ան-Նիմրի մահապատժի առիթով: Միաժամանակ, Կում քաղաքի ճեմարանի ուսանողները երթ են կազմակերպել՝ ի նշան Սաուդյան Արաբիայի իշխանությունների իրականացրած մահապատժի դեմ բողոքի: Այնուհետև հնչեցին արձագանքներ միջազգային հանրության կողմից: Ռուսաստանը պատրաստ է որպես միջնորդ հանդես գալ Սաուդյան Արաբիայի և Իրանի միջև կոնֆլիկտը կարգավորելու համար, նշել էին ՌԴ ԱԳՆ-ում բարձրաստիճան աղբյուրները. «Սիրիայի ճգնաժամի կարգավորման ենթատեքստում մենք կարողացել ենք ստեղծել այսպես կոչված Վիեննայի խումբը՝ Սաուդյան Արաբիայի և Իրանի մասնակցությամբ: Հույս ունենք, որ այդ մեխանիզմը իր ակտիվ դերակատարումը կունենա Սիրիայի խնդրի կարգավորման գործում: Մոսկվային սերտ հարաբերություններ են կապում Թեհրանի և Էր Ռիյադի հետ, և մենք՝ որպես ընկեր, պատրաստ ենք խաղալ այդ դերը, եթե դրա կարիքը լինի և կատարենք միջնորդի դերը այդ երկրների միջև ծագած տարաձայնությունների կարգավորման շրջանակներում: Մոսկվան Սաուդյան Արաբիային և Իրանին, ինչպես նաև Պարսից ծոցի մյուս պետություններին կոչ արեց զսպվածություն ցուցաբերել: ՌԴ ԱԳՆ-ի տարածած հայտարարության մեջ լուրջ մտահոգություն էին հայտնում Մերձավոր Արևելքում Սաուդյան Արաբիայի և Իրանի մասնակցությամբ իրավիճակը լրացուցիչ սրելու պատճառով. «Թեհրանին, Էր Ռիյադին, ինչպես նաև Պարսից ծոցի մյուս պետություններին հետևողականորեն կոչ ենք անում զսպվածություն ցուցաբերել, խուսափել քայլերից, որոնք բարդացնում են իրավիճակը և հանգեցնում են լարվածության աճի»: Ֆրանսիան Սաուդյան Արաբիային և Իրանին կոչ է արել թուլացնել լարվածությունը. «Մենք պետք է զգոնություն ցուցաբերենք Սաուդյան Արաբիայի և Իրանի միջև հարաբերությունների հարցում: Ֆրանսիան կողմերից յուրաքանչյուրին կոչ է արել թուլացնել լարվածությունը»,- ասել էր Ֆրանսիայի խորհրդարանի խոսնակ Ստեֆան Լե Ֆոլը: Վաշինգտոնը Սաուդյան Արաբիային և Իրանին կոչ է արել վերականգնել երկխոսությունը և դիվանագիտական հարաբերությունները: «Մենք կարծում ենք, որ դիվանագիտական աշխատանքն ու անմիջական բանակցությունները տարաձայնությունները հարթելու կարևոր միջոց են: Մենք տարածաշրջանի առաջնորդներին կոչ է արել վճռորոշ միջոցներ ձեռնարկել լարվածությունը թուլացնելու համար»,- ասել է ԱՄՆ նախագահի աշխատակազմի պաշտոնական ներկայացուցիչը: Իսկ Սպիտակ տան ներկայացուցիչ Ջորջ էռնսթը նշել էր, որ Վաշինգտոնը էր Ռիյադին նախազգուշացրել էր, որ շիա քարոզիչ Ան Նիմրի մահապատիժը լարվածություն առաջ կբերի: «Մենք պարբերաբար բարձրացրել ենք Սաուդյան Արաբիայում մարդու իրավունքների հարցը: Վերջերս ամերիկացի պաշտոնատար անձինք Սաուդյան Արաբիայի իշխանություններին մտահոգություն էին հայտնել զանգվածային մահապատիժների, այդ թվում Ան Նիմրի գլխատման հետևանքով պոտենցիալ բացասական հետևանքների կապակցությամբ: Ցավոք սրտի, մտահոգությունը, որը մենք հայտնել ենք իշխանություններին, արդարացել է»,- ասել է էռնսթը: Նա նշել էր, որ Ան Նիմրը քաղաքական ընդդիմության անդամ է ու կրոնական առաջնորդ: Արդեն երեկ Արաբական Միացյալ Էմիրությունները հետ կանչեցին Իրանում դեսպանին` պարզաբանելով. «Այս բացառիկ քայլի պատճառը Իրանի շարունակվող միջամտությունն է Պարսից ծոցի արաբական երկրների գործերին: Այդ միջամտությունը վերջին ժամանակներս հասել է նախկինում չտեսնված աստիճանի»: Երեկ նաև հայտնի դարձավ, որ Սաուդյան Արաբիան կդադարեցնի օդային հաղորդակցությունը և առևտրային հարաբերությունները Իրանի հետ: Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարար Ադել ալ Ջուբեյրը հայտնել էր, որ Սաուդյան Արաբիան իր քաղաքացիներին նաև կարգելի այցելել Իրան: «Սաուդյան Արաբիայի կողմից էսկալացիա չկա: Մեր քայլերը պատասխան արձագանք են: Այդ իրանցիներն են մտել Լիբանան: Այդ իրանցիներն են Իսլամական հեղափոխության պահապանների հատուկ կորպուս ուղարկել Սիրիա»,- ասել է Ադել ալ Ջուբեյրը: Մետաքսյա  Շալունց         

դիտվել է 67 անգամ
Լրահոս
Վենեսուելայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զnհվել է 188 մարդ, վիրավnրվել՝ 1,520-ը Դավիթ Խաժակյանը լքելու է կուսակցությունը․ «Հրապարակ» Առուշը դարձել է Նիկոլի «աչքի լույսը». «Իրավունք» Ալեն Սիմոնյանին՝ երկրորդ մերժումը. ՀՀ նախագահի պաշտոնը կմնա երազանք. «Ժողովուրդ» Ընտրությունների հետևանքները․ Պապիկյանն ապօրինի հրաման է ստորագրել․ «Հրապարակ» Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումը վերածվել է կոշտ առճակատման. «Իրավունք» Պաշտոնակռիվը սկսված է. ով է լինելու ՔՊ խմբակցության ղեկավարը. «Հրապարակ» Այսօր կմեկնարկի ընտրությունների արդյունքները վիճարկող 7 քաղաքական ուժերի դիմումների քննությունը Փաշինյանը որոշում ունի՝ ԱԺ փոխխոսնակներից մեկը լինելու է կին․ «Իրավունք» Ֆրանսիան դադարեցրել է միջուկային ռեակտորների աշխատանքը ռեկորդային շոգի պատճառով The Guardian․ Ակումբային ԱԱ-ի մասնակիցների թիվը հնարավոր է փոխվի Բրիտանիայի ծովային առևտրի վարչությունը հայտնել է, որ Հորմուզի նեղուցում կրակել են բեռնատար նավի վրա 27-ամյա վարորդը բախվել է երկաթե խողովակին և հայտնվել կանաչ գազոնում․ կա վիրավոր Ո՞ւր են անհետացել Էջմիածնի «Եկեղեցիների պուրակի» մանրակերտները․ ահազանգ Քանաքեռավանում բախվել են «Nissan March»-ն ու «Toyota Camry»-ն․ ավտոմեքենաներից մեկը վնաuել է գազատարը Բախվել են Mercedes-ը և Volkswagen-ը․ 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց Մինչև 2027 թ. հուլիսի 1-ը Ավտովթար Կապանում. վիրավորներ կան ԱԺ նախագահի թեկնածու է ընտրվել Ռուբեն Ռուբինյանը Իշխանատենչությու՞ն թե՞ օտար ծրագրի իրականացում․ Խոսրով Հարությունյան Սպանությանն օժանդակելու մեղադրանքով հետախուզվողը ձերբակալվել է Վենեսուելայի երկրաշարժի հետևանքով երկու հայ ընտանիքների տներ են ավերվել Էլ ի՞նչ պիտի անի ընդդիմությունը. քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի հոդվածը՝ կալանավայրից
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am