«Քոչարյանը թիմ չունի, նա պարզապես ստիպել է, որ բոլորը աշխատեն»

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը հրաժարական է ներկայացրել․ գրեթե երկուս ու կես տարի վարչապետի աթոռը զբաղեցրած վարչապետը հրաժարական տալու իր մտադրությունը հիմնավորեց. «Չնայած ամենօրյա աշխատանքով և սահմանին կանգնած զինվորի անսասան արիությամբ կերտվող 25-ամյա մեր հպարտ անկախությանը, մենք դեռևս անցումային խնդիրներ ունեցող երկիր ենք, որտեղ առկա տնտեսական և սոցիալական իրավիճակի բարելավման համար մեզ անհրաժեշտ են հասարակության և կառավարության միասնական ջանքեր: Իսկ դրա համար անհրաժեշտ են նոր մոտեցումներ, նոր սկիզբ: Այդ պատճառով, ես որոշել եմ հրաժարական տալ և նոր կառավարություն ձևավորելու հնարավորություն ընձեռել նախագահին: Պետք է մտածել մեր բոլորի հաջողության մասին և շանս տալ նոր կառավարությանը՝ կատարված աշխատանքի հիման վրա և նոր մոտեցումներով համախմբելու հասարակությանը», - հայտարարեց Աբրահամյանը: Նոր դեմքերի ու սկզբունքների անհրաժեշտության մասին խոսեց նաեւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, երբ ՀՀԿ խորհրդի նիստում ներկայացրեց նոր վարչապետի թեկնածու Կարեն Կարապետյանին: Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանի կարծիքով իրականում Հովիկ Աբրահամյանի հրաժարականն ու նոր վարչապետի թեկնածությունը ցույց են տալիս, որ խնդիր կա էլ ավելի ամրապնդվելու Եվրասիական տնտեսական միությունում.«ԵԱՏՄ-ում էլ ավելի խորը ինտեգրվելու խնդիր ունենք, ու հարկավոր է դեմք, որը ավելի խորը կապեր ունի այդ միությունում, այդ կողմում: Իսկ մենք գիտենք, թե Կարեն Կարապետյանը վերջին տարիներին ինչ պաշտոններ է զբաղեցրել, Գազպրոմում միջազգային կապերի վարչության պետն է եղել, նա նաեւ փորձված է քաղաքական էլիտայում, նոր մարդ չէ, երեւի դրանով է բացատրվում այս փոփոխությունը»,- ասաց Ահարոն Ադիբեկյանը: Նրա համար այդ խնդիրները Հովիկ Աբրահամյանը անկարող էր լուծել, թե ինչու, Ադիբեկյանը չպատասխանեց, փոխարենն ասաց.«Մինչդեռ Կարեն Կարապետյանը իր կապերը ԵԱՏՄ-ում խոդ է տալու, որպեսզի կարողանանք այս ճգնաժամից դուրս գանք»: Ըստ Ադիբեկյանի՝ կան օբյեկտիվ պատճառներ ռադիկալ փոփոխությունների գնալու համար. «Պետք է անհապաղ քայլեր անել, որ արտագաղթը նվազեցվի, թե չէ կստացվի այնպես, որ Հայաստանում այլեւս մարդ չի մնա, կամ կմնա նվազագույն թվով մարդ ու մենք այլեւս հետաքրքիր չենք լինի ո՛չ ներդնողների համար, ո՛չ էլ՝ որեւէ մեկի: Մեր երկրի առջեւ խնդիրներ են ծառացած, բանակ պիտի պահենք, երեխա ունենանք, պաշտպանենք մեր սահմանները, Ղարաբաղին օգնենք: Սրանք լուրջ խնդիրներ են, հետեւաբար տնտեսական կայունություն պետք է ապահովել, պետք է գա մեկը, որ այս պայմաններում այդ տնտեսական զարգացումն ապահովի»: Այս փոփոխություններով ու թեկնածուների ով լինելու հանգամանքով պայմանավորված գերիշխում է տեսակետը, որ իշխանության են վերադառնում Ռոբերտ Քոչարյանի շրջապատի մարդիկ, օրինակ Արմեն Գեւորգյանը եւ այլք: Այս լուրերին անդրադառնալով Ադիբեկյանը նկատեց, որ Քոչարյանը թիմ չունի. «Խոսել Քոչարյանի մարդկանց մասին, անիմաստ է, որովհետեւ Քոչարյանը մենակ է եկել իշխանության, ավելի ճիշտ՝ Սերժ Սարգսյանի հետ միասին: Նա կարողացել է որոշակիորեն թիմ ստեղծել, միջազգային հանրության առջեւ կարողացել է հանդես գալ որպես բազե՝ կայուն, պինդ, որի վրա կարելի է հենվել, որի հետ կարելի է կայուն կապեր հաստատել եւ նրա օրոք էր, որ մենք ունեցանք կայուն տնտեսական աճ, բյուջեն եռապատկվեց, ՀՆԱ-ն եռապատկվեց, ինչը դրական էր: Ամեն դեպքում դա իր թիմը չէր: Թիմ ունենալու համար պետք է այստեղ մեծանաս, կապեր ունենաս եւ կուսակցական եւ ընկերական: Նա պարզապես կարողացավ բոլորին աշխատեցնել: Որքանով ես գիտեմ նրա հետ աշխատելը դյուրին չէր, նա կամային է, կոպիտ»,- ասաց Ահարոն Ադիբեկյանն՝ ընդգծելով, որ հիմա մարտահրավերներն այլ են, Ռուսաստանի դերակատարությունն է ըստ նրա մեծացել, որն ուզում է եւ մեր երկրի, եւ Ադրբեջանի հետ «ախպերություն» անել. «Դրա համար մեր թուլությունը մեր տնտեսական թուլությունն է, ինչի ամրապնդման խնդիրն է դրված»: Անի Սահակյան  

դիտվել է 56 անգամ
Լրահոս
Լեհաստանը մտադիր է զորավարժություններ անցկացնել Հայաստանի հետ Մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել ջրատարում․ փրկարարները դուրս են բերել Ո՞վ է պատմության մեջ մենակ մնալու սեփական ազգին կազինոյի «նստեցնելու» անփառունակ գործով․ Կարապետյան Կառավարությունը 1,8 միլիոն դոլար է հատկացրել Անիմաստ բաներ մի ասեք․ ընտրություններից հետո ես եմ լինելու վարչապետ. Սամվել Կարապետյան (video) Իսրայելը թիրախավորել է Բեյրութի հարավային արվարձանները Լարված իրավիճակ Վեդու քննչականում․ «ո՞ւր են աղջիկներ», «հենց հիմա ոստիկանություն եմ կանչում» (video) «Պոլիտրավմա» ախտորոշմամբ ԲԿ տեղափոխված 11-ամյա տղայի առողջական վիճակը գնահատվել է ծանր Քուրդիստանի «հետքը»՝ «Հանրապետության» ցուցակում. ով է Ռոման Մուրադյանը. «Փաստ» Կառավարությունն ընդլայնել է զենքի արտահանման և տարանցման արգելափակման իր լիազորությունները Մեկ դերասանի թատրոնից Փաշինյանն էլ է հոգնել Կեղծիքն ու օտարահաճո օրակարգերը տեղի են տալու. Իրավապահ մարմինների իրավական հոգեբանությունը հետընթաց է ապրել․ Արթուր Ղամբարյան ԿԱՐԵՎՈՐ․ Հայաստան դաշինքի հանրահավաքը՝ մայիսի 8 ին՝ ժամը18:00 (video) Երկար ժամանակ ջուր չի լինելու բազմաթիվ հասցեներում Մեքենայի մեջ մաhшցած է հայտնաբերվել հայ-թուրքական հանդիպումների թարգմանիչ Գևորգ Կալոշյանը Սենց բան ով ա տեսել․ 70 000 թոշակ էի ստանում, 30 ը կտրել են, 10 ը՝ ավելացրել․ քաղաքացի (video) «Երեխեքին հանգստ թողեք, հանցագործը ազատության մեջ ա, ինչով եք զբաղված»․ անչափահաս աղջիկների փաստաբան (video) Վեդիի կամրջի մոտ բախվել են «Nissan Sentra»-ն և «Լադա»-ն Ներկայացել է «պապայի ընկեր», երեխային նստեցրել մեքենան, ու․․. փաստաբանը՝ մшնկшպղծությшն դեպքի մասին (video) Լիազորվել եմ ստանձնելու վեդեցի երեխաների հորեղբոր պաշտպանությունը. Ռուբեն Մելիքյան Ռուսաստանից Հայաստան չվերթեր են հետաձգվել Ես թույլ չեմ տալու․ Էրդողանը Փաշինյանին նախընտրական նվերներ անելու են. Սամվել Կարապետյան (video) Երբ Ժակ Շիրակը եկել էր Հայաստան, հատուկ պատվանդան-տաղավար էին սարքել ԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել պատգամավորի երկու թեկնածուի գրանցումը
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am