Գրեթե պատմական համաձայնություն, կամ` Պուտինի «վերակենդանացումը»

Անցյալ շաբաթվա վերջին տեղի է ունեցել մի իրադարձություն, որը շատերը չէին կանխատեսում: Ռուս-ամերիկյան բանակցությունների արդյունքում ստորագրվել է 5 փաստաթղթից կազմված փաթեթ, բանակցությունները տևել են ավելի 15 ժամ։ ԱՄՆ-ը և Ռուսաստանը համաձայնեցրել են ծրագիր, որը կոչված է նվազեցնելու Սիրիայում բռնության մակարդակն ու անցում կատարելու իրավիճակի խաղաղ կարգավորման։ «Այսօր ԱՄՆ-ը և Ռուսաստանը հայտարարում են ծրագրի մասին, որը, ինչպես մենք հույս ունենք, թույլ կտա նվազեցնել բռնությունը, թեթևացնել տառապանքները և վերսկսել շարժը դեպի խաղաղ բանակցություններ և Սիրիայում խաղաղ կարգավորում»,- հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին։ Ամերիկացի պաշտոնյայի խոսքով՝ համաձայնեցված ծրագիրն ունի ավելի հեռուն գնացող արդյունքներ, քան այսօր ցանկացած համաձայնագիր, և բոլոր կողմերից նրա իրականացումը թույլ կտա անցնել խաղաղ բանակցությունների։ «Մենք հույս ունենք, որ եթե ծրագիրը լիովին իրականացվի, այն շրջադարձային կետ կդառնա»,- հայտարարել է Քերին։ Համաձայն ձեռք բերված պայմանավորվածությունների՝ Սիրիայում հակամարտող բոլոր կողմերը պետք է դադարեցնեն ռազմական գործողությունները սեպտեմբերի 12-ից։ Սիրիայում ռազմական գործողությունների դադարեցման ռեժիմը 7 օր պահպանելու դեպքում կստեղծվի ահաբեկիչներին չափավոր ընդդիմությունից տարանջատելու հատուկ կենտրոն՝ ասել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ Բացի այդ՝ Սիրիայի կառավարությունը չպետք է ավիահարվածներ հասցնի երկրի որոշակի շրջաններում, իսկ ընդդիմության ուժերը պետք է հնարավորինս հեռու մնան ծայրահեղական խմբավորումներից։ Սիրիայի հարցով ՄԱԿ-ի հատուկ բանագնաց Ստաֆան դե Միստուրան հայտարարել է, որ սիրիական հարցով համաձայնագրի ձեռք բերումը Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև թույլ կտա ստեղծել «հնարավորությունների պատուհան» Սիրիայում ճգնաժամի կարգավորման համար. «Մենք կարծում ենք, որ քաղաքական կամքը, որը տարել է այդ համաձայնագրին, կստեղծի հավելյալ «հնարավորությունների պատուհան», և բոլոր գործող անձինք իսկապես պետք է վերջ դնեն ճգնաժամին, նվազեցնեն մարդկանց տառապանքները»,- ասել է նա Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի և ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի բանակցությունների արդյունքներով մամուլի ասուլիսի ընթացքում։ Դիվանագետը հավելել է, որ ՄԱԿ-ը պատրաստ է ցուցաբերելու ամեն հնարավոր օգնություն՝ Սիրիայում կրակի դադարեցման համար։ «ՄԱԿ-ը ողջունում է ըմբռնումը, որը ձեռք է բերվել այսօր Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի և ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի միջև»,- եզրափակել է դե Միստուրան:   Պաշտոնական Երևանը ևս ողջունել է Լավրովի և Քերիի միջև կայացած համաձայնությունը: «Մենք ողջունում ենք ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի և ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի միջև սիրիական ճգնաժամի շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունները: Հուսով ենք, որ, այդ պայմանավորվածությունների համաձայն, բոլոր կողմերը հրադադարը գործնականում կպահպանեն, և, որպես անհետաձգելի քայլ, հակամարտությունից առավել տուժած շրջաններ կապահովվի մարդասիրական օգնության անարգել մուտքը և դրա տրամադրումը բնակչությանը: Այս առումով մեզ համար առավել մտահոգիչ է Հալեպում և դրա շրջակայքում ստեղծված հումանիտար իրավիճակը, և օր առաջ այդ շրջաններին մարդասիրական օգնության տրամադրումն ավելի քան հրատապ է: Լիահույս ենք, որ այս պայմանավորվածությունները կարող են հիմք հանդիսանալ սիրիական ճգնաժամի խաղաղ կարգավորման շուրջ համապարփակ բանակցությունների համար», նշել է ՀՀ ԱԳՆ մամլո խոսնակ Տիգրան Բալայանը: Այսպիսով, Կրեմլը վերականգնում է իր վստահությունը այն բանից հետո, երբ մեկ տարի առաջ Սիրիայում սկսեց ռմբակոծություններ իրականացնել: Դժվար է ասել, թե Պուտինը որքանով խառնեց ԱՄՆ ծրագրերը, սակայն նա, թերևս գիտակցում էր, որ ԱՄՆ-ը չի կանգնեցնի իրեն: Պուտինին հաջողվեց ուկրաինական ճգնաժամի հարցով եվրոպական առաջնորդների հետ նոր հանդիպումների վերաբերյալ պայմանավորվածություններ ձեռք բերել այն բանից հետո, երբ նա սրեց լարվածությունը՝ խոստանալով դաժան պատասխան տալ, եթե Կիևին հավատարիմ ուժերը փորձեն Ղրիմ ներխուժել: Թեև այդ քայլերը Ռուսաստանին դաժան պատժամիջոցներ արժեցան` ծանր հետևանքներով: Այսօր, փաստացի, Ռուսաստանի դիրքերի որոշակի ամրապնդման նախանշաններ են երևում: Պուտինը նաև արագ վերականգնում է Թուրքիայի նախագահի հետ իր հարաբերությունները, նույն արագությամբ ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան հեռանում է Վաշինգտոնից: Իհարկե, մշտապես Կրեմլի մարտավարությունը պայմանավորված է եղել երկրի ներսում վարկանիշի ամրապնդմամբ և դրսում ազդեցության մեծացմամբ: Այսինքն, խորհրդարանական ընտրությունների շեմին Պուտինը հասարակական վստահությունը կրկին մեծացնելու ուղղությամբ` արտաքին դաշտում քայլերով, ներսում «պլյուսներ» շահելու կոնկրետ քայլեր է իրականացնում: Առհասարակ, Պուտինի թիվ մեկ նպատակը, կարելի է իրագործված համարել` նա արեց ամեն հնարավորը, որ աշխարհը իր հետ հանդիպի, խոսի, բանակցի ու պայմանավորվի: Թամար Բագրատունի

դիտվել է 31 անգամ
Լրահոս
Լեհաստանը մտադիր է զորավարժություններ անցկացնել Հայաստանի հետ Մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել ջրատարում․ փրկարարները դուրս են բերել Ո՞վ է պատմության մեջ մենակ մնալու սեփական ազգին կազինոյի «նստեցնելու» անփառունակ գործով․ Կարապետյան Կառավարությունը 1,8 միլիոն դոլար է հատկացրել Անիմաստ բաներ մի ասեք․ ընտրություններից հետո ես եմ լինելու վարչապետ. Սամվել Կարապետյան (video) Իսրայելը թիրախավորել է Բեյրութի հարավային արվարձանները Լարված իրավիճակ Վեդու քննչականում․ «ո՞ւր են աղջիկներ», «հենց հիմա ոստիկանություն եմ կանչում» (video) «Պոլիտրավմա» ախտորոշմամբ ԲԿ տեղափոխված 11-ամյա տղայի առողջական վիճակը գնահատվել է ծանր Քուրդիստանի «հետքը»՝ «Հանրապետության» ցուցակում. ով է Ռոման Մուրադյանը. «Փաստ» Կառավարությունն ընդլայնել է զենքի արտահանման և տարանցման արգելափակման իր լիազորությունները Մեկ դերասանի թատրոնից Փաշինյանն էլ է հոգնել Կեղծիքն ու օտարահաճո օրակարգերը տեղի են տալու. Իրավապահ մարմինների իրավական հոգեբանությունը հետընթաց է ապրել․ Արթուր Ղամբարյան ԿԱՐԵՎՈՐ․ Հայաստան դաշինքի հանրահավաքը՝ մայիսի 8 ին՝ ժամը18:00 (video) Երկար ժամանակ ջուր չի լինելու բազմաթիվ հասցեներում Մեքենայի մեջ մաhшցած է հայտնաբերվել հայ-թուրքական հանդիպումների թարգմանիչ Գևորգ Կալոշյանը Սենց բան ով ա տեսել․ 70 000 թոշակ էի ստանում, 30 ը կտրել են, 10 ը՝ ավելացրել․ քաղաքացի (video) «Երեխեքին հանգստ թողեք, հանցագործը ազատության մեջ ա, ինչով եք զբաղված»․ անչափահաս աղջիկների փաստաբան (video) Վեդիի կամրջի մոտ բախվել են «Nissan Sentra»-ն և «Լադա»-ն Ներկայացել է «պապայի ընկեր», երեխային նստեցրել մեքենան, ու․․. փաստաբանը՝ մшնկшպղծությшն դեպքի մասին (video) Լիազորվել եմ ստանձնելու վեդեցի երեխաների հորեղբոր պաշտպանությունը. Ռուբեն Մելիքյան Ռուսաստանից Հայաստան չվերթեր են հետաձգվել Ես թույլ չեմ տալու․ Էրդողանը Փաշինյանին նախընտրական նվերներ անելու են. Սամվել Կարապետյան (video) Երբ Ժակ Շիրակը եկել էր Հայաստան, հատուկ պատվանդան-տաղավար էին սարքել ԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել պատգամավորի երկու թեկնածուի գրանցումը
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am