Թրամփը Քլինթոնին շուտափույթ ապաքինում է մաղթել
Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը Հիլարի Քլինթոնին շուտափույթ ապաքինում է մաղթել։ Այս մասին նա հայտարարել է Fox News-ի հետ հարցազրույցում՝ պատասխանելով հարցին, թե ինչու Դեմոկրատական կուսակցության նախընտրական շտաբն անմիջապես չի հայտնել, որ Քլինթոնին թոքաբորբ են ախտորոշել, փոխանցում է ՏԱՍՍ-ը: «Իրավամբ չգիտեմ, թե ինչ է տեղի ունենում: Նրան շուտափույթ ապաքինում եմ ցանկանում»,- հայտարարել է Թրամփը: Կիրակի օրը Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Հլարի Քլինթոնի ինքնազգացողությունը վատացել էր Նյու Յորքի կենտրոնում ընթացող 2001 թվականի ահաբեկչության զոհերի հիշատակին նվիրված սգո արարողության ժամանակ: Նրա ընտրական շտաբի մամուլի ծառայության պաշտոնական ներկայացուցիչ Նիք Մերիլը հայտարարել էր, որ նախկին պետքարտուղարի ջերմությունը բարձրացել է, եւ նա գնացել է դստեր տուն:
