Ամալ Քլունին հույս ունի բանտից ազատել Ադրբեջանում դատապարտված լրագրողին

Ադրբեջանում իշխանության կոռուպցիան բացահայտելու համար դատապարտված լրագրող Խադիջա Իսմայիլովայի փաստաբան Ամալ Քլունին հույս ունի, որ կկարողանա շահել Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Ադրբեջանի կառավարության դեմ գործը: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Քլունին հայտարարել է CNN հեռուստաալիքին տված հարցազրույցում: Ադրբեջանցի լրագրողի դեմ մեղադրանքների մասին հարցին Քլունին հայտարարել է, որ այդ մեղադրանքները վերաբերվում են, իբր, հարկերից խուսափելուն, յուրացումներին եւ չարաշահումներին: «Սակայն, իրական պատճառը` Ալիեւյան ռեժիմի մերկացումն է», -ասել է փաստաբանը: Սկզբում նրան փորձել են մեղադրել ինքնասպանության հասցնելու, իսկ հետո այլ չհիմնավորված մեղադրանքներ են առաջադրել, ասել է Քլունին: «Ես չեմ կորցնում Եվրոդատարանի արդարացի որոշման նկատմամբ հույսս: Դատական գործընթացին միանում են նաեւ շատ ոչ կառավարական կազմակերպություններ»,- ասել է նա: Քլունին հույս է հայտնել, կհասնի Իսմայիլովայի ազատմանը եւ կհանդիպի նրա հետ: «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության լրագրող Խադիջա Իսմայիլովան Ադրբեջանում ձերբակալվել է անցյալ տարվա դեկտեմբերի 5-ին` նախկին գործընկերոջը ինքնասպանության հասցնելու շինծու մեղադրանքով, եւ հետո «խոշոր չափերի յուրացում եւ զեղծարարության», «ապօրինի ձեռնարկատիրության», «հարկերի վճարումից խուսափելու», «պաշտոնեական լիազորությունները չարաշահելու» կեղծ մեղադրանքներով դատապարտվել 7,5 տարվա ազատազրկության: Խադիջա Իսմայիլովան Ադրբեջանի իշխանությունների թիրախ է դարձել իր լրագրողական գործունեության համար: Իսմայիլովան հանդիսանում է Ադրբեջանում իշխանության վերին էշելոններում կոռուպցիոն փաստերի լրագրողական հետաքննությունների հեղինակ, որոնց արդյունքում բացահայտվել է նաեւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ նրա ընտանիքի օֆշորյան գոտիներում ունեցած հարյուրավոր միլիոն դոլարիների հասնող ունեցվածքը: Վերջին տարիներին նա թոք-շոու էր վարում «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայությունում: Բանտում գտնվելու ժամանակահատվածում Խադիջա Իսմայիլովան արժանացել է Գյոթեբորգի Handels-och-Sjofarstidning (GHT) լիբերալ թերթի «Holme տարվա հերոս», միջազգային հեղինակավոր Alison Des Forges, ԱՄՆ-ի Ազգային մամուլի ակումբի Մամուլի ազատության, միջազգային «PEN/Barbara Goldsmith գրելու ազատություն» եւ Շվեդիայի ազգային մամուլի ակումբի «Աննա Պոլիտկովսկայա խոսքի ազատություն» պարգեւներին: Foreign Policy հանդեսը Ադրբեջանում շինծու մեղադրանքներով եւ քաղաքական դրդապատճառներով դատապարտված ադրբեջանցի լրագրող Խադիջա Իսմայիլովային մտցրել է 100 գլխավոր համաշխարհային մտածողների ցուցակ: Amnesty International-ը եւ այլ միջազգային կազմակերպություններ նրան ճանաչել են «խղճի դատապարտյալ»:

դիտվել է 8 անգամ
Լրահոս
«Զանգեզուրի միջանցքը» պատրաստ է գրեթե 90 տոկոսով. Ալիև Դավիթ Մինասյանի դասընկերները ակցիա կանեն Դոշին խփած քարտեզը նույնն է, ինչ «Արցախը Հայաստան է ու վերջ» Որոշ մարդկանց խորհուրդ կտանք խոսել ոչ թե Մայր Աթոռի այս կամ այն այգու խնամքը ստանձնելու, այլ՝ հայրենիքը արհավիրքների առջև կանգնեցնելու մասին. Տեր Արարատ Ավագ հինգշաբթին՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակումների հետևանքով Թեհրանում մինչ օրս 33000 տուն է վնասվել Թուրքիան դժվարին փուլ է անցնում ՆԱՏՕ-ի հետ հարաբերություններում. լրատվամիջոցներ Իրանից ՀՀ տարածքով տեղափոխվել են 60 երկրների քաղաքացիներ ՊԵԿ տեսուչը մեղադրվում է 10500 դոլար և 3 մլն դրամ կաշառք ստանալու մեջ. քրեական վարույթը դատարանում է Շենգավիթի ոստիկանները ձերբակալել են վարչական արգելքի որոշումը խախտած տղամարդուն Կրակոցներ՝ Արարատում․ հայտնաբերվել են 55-ից ավելի կրակված պարկուճներ, վնասված մեքենաներ. կա վիրավոր Ըստ ՔԿ-ի՝ ՀԿ-ի պատասխանատուն նյութապես շահագրգռել է Հովքի նախկին վարչական ղեկավարին Ռոբերտ Քոչարյանն ընտրվելուց հետո նոր բանալիներ է հանձնելու գյումրեցիներին (video) Ես վախենում եմ մտածել՝ ինչ կլինի Դավիթի հետ, եթե 2 ամիս մնա կալանավայրում․ Դավիթի դասընկերոջ մայր (video) Պահանջում ու խնդրում ենք ազատություն տալ Դավիթին, նրան չհամարել քաղաքական հանցագործ. դասընկերներ (video) Փաստերով ասեմ՝ ինչ արշավ է Փաշինյանն իրականացնում եկեղեցու դեմ․ Դավիթ Հարությունյան (video) Ռուսաստանում էն օրն են գցել Փաշինյանին, որ այսօր Կառավարությունում սկսել է գոռալ․ Կարապետ Պողոսյան (video) Նիկոլն «ար*ան գետերով է» սիրում․ Գառնիկ Դանիելյան (video) Այս պահին 1500 հատ ուշացած միացման հայտ կա․ Դավիթ Ղազինյանը՝ ՀԷՑ-ի մասին (video) Մի գաղտնիք բացահայտեմ Ռոբերտ Քոչարյանի մասին․ Արա Վարդանյան (video) Ծուղակներ են տակը դրած, ընտրություններից հետո սակագինը թանկանալու է... (video) Ռոբերտ Քոչարյանը թոշակը դարձնելու է մինիմում 100 հազար դրամ․ Գառնիկ Դանիելյան (video) Եթե գազի գինը բարձրանա, կթանկանա նաև էլեկտրաէներգիան․ Ինչ է մանրամասնում Դավիթ Ղազինյանը (video) «Նիկո՛լ, բա քանի՞ «պրիվետ» ունես ստանալու Դավիթ ու Միքայել Մինասյանների համար» ․ Թովմասյան (video) Մեծամորի ատոմակայանը ապրիլի 1-ից հանվել է շահագործումից
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 2-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Համբիկ Սասունյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մարտի 31-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am