Թուրք հայտնի երգչուհին համերգ կտա հայկական երգեր կատարող խմբի հետ. տեսանյութ
Թուրքիայում հայտնի երգչուհի Ջանդան Էրչեթինը բեմ դուրս կգա հայկական երգեր կատարող հայտնի «Եղբայր երգեր» (Kardeş Türküler) խմբի հետ:
Ըստ Haberler-ի՝ Կհնչեն հայկական, քրդական, թուրքական և արաբական երգեր:
Նշենք, որ Թուրքիայում պաշտոնական հանդիմոմների ժամանակ՝ հատուկ հյուր է լինում նաև Ջանդան Էրչեթինը, որը հանդես է գալիս երգելով:
Որպես այդպիսին նշենք, որ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդին ընդունելու ժամանակ թուրք հայտնի երգչուհին նույնպես ներկա է եղել, ում Օլանդը պարգևատրել է մշակույթի և արվեստի շքանշանով: Երգչուհին նախագահի պատվին կատարել է ֆրանսիական սիրված «Non, je ne regrette rien» («Ոչ, ես ոչինչի համար չեմ ափսոսում») երգը:
